ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մովսեսի Անդրանիկ ուսուցիչը
2019-03-30 15:32:37

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Ինչպես հասնել Մովսես. նախ՝ բացենք քարտեզը

Երևանից դեպի արևելք ու մի փոքր հյուսիս մոտավորապես 200 կմ անցնելուց հետո Տավուշի մարզի Մովսես գյուղ ես հասնում՝ արևոտ ու կանաչ, ինչպես տեղի բոլոր մեծ ու փոքր գյուղերն ու քաղաքներն են:

Ճանապարհին անընդհատ հարցնում եմ՝ փաստորեն Մովսեսից այն կողմ էլ ոչ մի տեղ չկա՞՝ նկատի ունենալով հայ-ադրբեջանական սահմանը ու դեպի այն կողմ կանգնած «ադրբեջանական» սարերը: Մովսեսից այն կողմ ոչինչ չկա՝ պատասխանում են՝ նկատի ունենալով, որ Մովսեսի պես գյուղ էլ չկա:

Մովսես գյուղի համայնապատկերը
Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Հասնում եմ գյուղի կենտրոն. այստեղ դպրոցն է, եկեղեցին, երեխաների սիրելի ֆուտբոլի մեծ դաշտն, կավագործության սիրելի խմբակը: Առաջին կանգառը դպրոցում է, դպրոցի զարդը՝ ընկեր Անդրանիկը:

Ո՞վ է Անդրանիկը

Խոսելիս Անդրանիկ Մանուկյանը համեստորեն ժպտում է, գյուղում արված ինչ գործ իրեն եմ վերագրում, խնամքով «հանում է» վրայից ու սկսում Մովսեսի երեխաներից խոսել:

«Գյուղում կատարվող բոլոր աշխատանքներին երեխաներն են մասնակցում: Հատուկ ենք այդպես անում, որ զգան՝ իրենք են գյուղի տերն էլ, դպրոցինն էլ, գրադարանին էլ: Ամեն ինչի տերն ու տիրակալը մովսեսցի երեխաներն են»,- ասում է Անդրանիկը:

«Գյուղում կատարվող բոլոր աշխատանքներին երեխաներն են մասնակցում: Հատուկ ենք այդպես անում, որ զգան՝ իրենք են գյուղի տերն էլ, դպրոցինն էլ, գրադարանին էլ: Ամեն ինչի տերն ու տիրակալը մովսեսցի երեխաներն են»,- ասում է Անդրանիկը:

Իսկ ինքը՝ Անդրանիկը, Մասիսի Դաշտավան գյուղից 1.5 տարի առաջ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով է գործուղվել Մովսես: Երեխաների ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, անցած 1.5 տարվա ընթացքում դարձել է երեխաների երազանքներ իրականցնողը:

Անդրանիկ Մանուկյանն իր աշակերտների հետ
Լուսանկարը՝ Սոնիա Բաղդասարյանի

Մովսեսում ո՛չ գյուղացիներն են Անդրանիկին «դրսից եկածի» պես վերաբերվում, ոչ էլ ֆիզկուլտուրայի երիտասարդ ուսուցիչն է իրեն «եկվորի» նման պահում։ Մի քանի ամիս հետո գործուղման ժամկետն ավարտվում է: Անդրանիկը հիմա արդեն մտածում է՝ գուցե մշտակա՞ն մնա Մովսեսում:

Կավագործություն. Մովսեսում #գործկա

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Անդրանիկ Մանուկյանը գյուղում ոչ միայն երեխաների մարմինն է մարզում, այլև՝ հոգին ու միտքը: Երեխաները ճագարաբուծությամբ են զբաղվում, պար են սովորում, ռոբոտաշինության լաբորատորիա ունեն. այս բոլոր զբաղվածություններն իր հետ գյուղ ընկեր Անդրանիկն է բերել:

Զբաղվածությունների մեծ թվից առանձնացնենք մեկը. Մովսեսի հոգևոր սպասավոր Տեր Աբել քահանա Քարտաշյանի ջանքերով ու օժանդակությամբ երեխաները մեկ ամիս ուսանել են կավագործ վարպետ Ջիվան Հունանյանի մոտ, եկել Երևան, ապրել, սովորել հենց վարպետից՝ առաջին ձեռքից:

Մխիթար Գրիգորյանը կավագործության խմբակում

Հիմա արդեն 11-ամյա Մխիթար Գրիգորյանը շտապ-շտապ ու ոգևորված, ձեռքս բռնած ինձ Մովսեսի կավագործության իրենց «տնակն» է տանում: Այստեղ տերն էլ է ինքը, գիտակն էլ, զբոսավարն էլ: Լսում եմ՝ ինչեր գիտի փոքրիկ մովսեսցին կավագործության մասին:

0:00
0:00

Սահմանամորձ մովսեսցին արդեն գիտի, որ կավագործությունն իր համար եկամտի աղբյուր կարող է դառնալ: Գյուղի գրադարանի բացմանը երեխաները վաճառեցին իրենց ձեռքով պատրաստած բոլոր կավե իրերը՝ բաժակներից մինչև ամաններ ու ծաղկամաններ:

Գումարն ինչքան էլ լինի, իրենց վաստակն է. մի քայլ կմոտեցնի մովսեսցիների ու ընկեր Անդրանիկի երազանքների իրականացմանը:

Արդեն նաև «Բարի կամքի» դեսպան

Մովսես գյուղի գրադարանն արդեն բաց է, կարմիր ժապավենի մոտ մովսեսցի փոքրիկ Շաքեն է ու գրող Նարինե Աբգարյանը: Ռուսաստանում հայտնի մանկագիրն իր ընթերցողին գրավել է նաև տավուշյան իր մանկական պատմություններով: Նարինե Աբգարյանը տավուշցի է՝ Բերդից: 

Գրքեր, որոնք Հայաստան են բերում զբոսաշրջիկներին

Մովսեսի գրադարան գրողի նվիրած գրքերն իրենից շուտ են տեղ հասել՝ մակագրությամբ ու սիրով:

Մովսեսցի Շաքեն և գրող Նարինե Աբգարյանը՝ գրադարանը բացելիս

«Հաճելի պատասխանատվություն ու մեծ երջանկություն է հայրենիքում մասնակցել գրադարանի բացման։ Երեխաներն ինձ համար էներգիայի աղբյուր են ու սիրելի ընթերցողներ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս հողում ապրողը շարունակի մնալ իր տանը»,- «Բարի կամքի» դեսպանն է ասում:

«Հաճելի պատասխանատվություն ու մեծ երջանկություն է հայրենիքում մասնակցել գրադարանի բացման։ Երեխաներն ինձ համար էներգիայի աղբյուր են ու սիրելի ընթերցողներ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս հողում ապրողը շարունակի մնալ իր տանը»,- «Բարի կամքի» դեսպանն է ասում:

Գրողին «Բարի կամքի» դեսպան «նշանակեցին» մովսեսցիները՝ անակնկալի բերելով Նարինեին: Այսուհետ արդեն «լիազորված»՝ ընթերցողների մեծ բանակ ունեցող գրողն իր ամենասիրելի փոքրիկ ընթերցողներին իրենց նորաբաց գրադարանում մեկ բան է ասում՝ մշտապես կարդալ ու երբեք չլքել գրքի, նույնն է թե, երևակայական աշխարհը, որն ապրել է ստիպում:

«Գրադարակի» նվերը Մովսեսին՝ գրադարանի տեսքով

0:00
0:00

Երեխաները փոքր են, բայց լավ են հասկանում՝ իրենց ընկեր Անդրանիկը չլիներ, գրադարան չէին ունենա: Մովսեսում գրադարան բացելու հայտ ներկայացրել էր Անդրանիկ Մանուկյանը։ Գումարի հիմնական մասը՝ 17 հազար դոլարը, տրամադրել է ՀԲԸՄ «ՔՈ Կամուրջ» ծրագիրը, իսկ «Գրադարակ» ՀԿ-ի համահիմնադիր Հայկ Զալիբեկյանը գույներ տվել գրադարան ունենալու գաղափարին:

«Գրադարակ» հկ-ի համահիմնադիրներ Արուսիկ Զեյնալյանը և Հայկ Զալիբեկյանը

«Հայտերը շատ էին, Մովսեսն ընտրեցինք՝ հաշվի առնելով Անդրանիկի հանգամանքը. տեղացի չլինելով ՝ Մովսեսին շատ է օգնում, բազմաթիվ ծրագրեր է իրականացնում»,- հարցին պարզ պատասխանում է Հայկը:

Մովսեսի գրադարանը «Գրադարակ»-ի երկրորդ «ծնունդն» է: Առաջին գրադարակը Լոռու մարզի Ամրակից գյուղում բացվեց: «Գրադարակ գրադարաններ» ՀԿ-ի համահիմնադիր Արուսիկ Զեյնալյանը, որը Ամրակիցի դպրոցի անգլերենի ուսուցչուհին է, Մովսեսի երեխաներին իրենց փորձը ներկայացրեց:

 Խիզախ երազանքի վայր. Ամրակիցի գրադարանն արդեն իրականություն է