ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թելադրություն՝ կամավորության սկզբունքով
2019-03-30 17:50:57

«Թելադրություն» ամենամյա կրթական նախագիծն այս տարի անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո: Նախագծի սկզբունքներն են՝ անանունությունը, թելադրության ստուգման մասնագիտական մոտեցումը և դրա անցկացման կարգի, տեքստի ու ժամանակի միասնությունը: Նախագծում բոլորը ներգրավված են կամավորության սկզբունքով: Ավելի քան 40 հարթակ միացել է շարժմանը:

Հայաստանի կրթական ու մշակութային մոտ 40 հարթակներում այսօր անցացվում է «Թելադրություն» ամենամյա կրթական նախագիծը; Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցության հայտ ներկայացրած 40 մասնակիցներից ներկա են 32-ը: Թելադրության տեքստը գրվել է ժամանակակից հեքիաթագիր Երազիկ Գրիգորյանի կողմից հատուկ այս նախագծի համար, և որոշակի կապ ունի Հովհաննես Թումանյանի 150-ամյակի հետ: Իսկ թելադրությունը թելադրում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը:

««Լեռան գագաթի խորհուրդը»: Մի փոքր երկրում մի իմաստուն թագավոր էր տիրում: Թագավորի որդին ապրում էր բոլորի պես:

-Արագ եք թելադրում:

-Ներողություն, ես առաջին անգամ եմ թելադրում;

-Ուրեմն կարգն էսպես է՜ մի անգամ թելադրում եք, գրում են, վերջացնում, մի անգամ թելադրում եք ստուգում են, հետո անցնում են հաջորդ նախադասությանը»:

Թելադրությունը տևեց մոտ 40 րոպե: Ագրարային համալսարանի հայոց և օտար լեզուների ամբիոնի վարիչ Արաքս Հակոբյանը հայերենի իրենց իմացությունը ստուգողներին վստահեցրեց, որ տեքստում առկա զուգաձևությունները կգնահատվեն հոգուտ դիմորդների.

«Շնորհակալություն եմ հայտնում: Ներողություն եմ խնդրում, եթե մի տեղ թերացա: Եթե նկատեցիք տեքստը խորհուրդ ուներ իր մեջ: տեքստը Թումանյանի մասին էր պարզապես հեքիաթի տեսքով»:

Հայերենից իր գիտելքիները ստուգելու էր եկել նաև 7-ամյա Մովսես Մնացականյանը: Թումանյան շատ է սիրում, իսկ հաջորդ թելադրությանն արդեն գալու է ընկերների հետ:

Թելադրության մյուս մասնակիցները մինչ արդյունքների հրապարակումը իրենք գնահատեցին իրենց գիտելիքները;

Տեքստերը կստուգեն համալսարանի մասնագետներն ու կուղարկեն կրթության և գիտության նախարարություն, իսկ նախարարությունը արդյունքները կուղարկի մասնակիցներին: Տեքստերը չեն գնահատվելու, նշվելու են միայն սխալները:

0:00
0:00