ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Օպերայի թատրոնի աշխատակիցները խոստացել են գործադուլ անել
2019-03-30 18:19:29

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

«Կախարդական սրինգ» եւ «Դիմակահանդես» օպերային ներկայացումների պրեմիերաները չեն հետաձգվի, քանի որ տոմսերն ամբողջությամբ սպառված են, իսկ արտերկրից հրավիրված հյուրերը ժամանում են: Այսօր այդ մասին հայտարարվել է բողոք-ժողովի ընթացքում, որն հրավիրվել էր ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի:

Արտիստները պահանջել են վերականգնել Կոնստանտին Օրբելյանին՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում: Նրանք խոստացել են իրենց պահանջը չբավարարելու դեպքում գործադուլ հայտարարել: Օպերայի թատրոնի աշխատակիցների պահանջն է նաև մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը: Բողոք ժողովին բացի Օպերայի թատրոնի անձնակազմից մասնակցել են նաեւ ստեղծագործական միությունների ղեկավարները:

0:00
0:00

Կոնստանտին Օրբելյանի աշխատանքից ազատվելու մասին լուրը հայտնի է դարձել երեկ: Կոնստանտին Օրբելյանը պնդում է, որ նախարարությունն իրեն նախապես այդ մասին չի տեղեկացրել։ «Նազենի Ղարիբյանը 9 ամիս փորձում է այնպես անել, որ ես հեռանամ: Գուցե սա ինչ-որ անձնական վերաբերմունք է, գուցե ես նրան դուր չեմ գալիս»,- ասել է նա և նշել, որ կոլեկտիվը կորոշի՝ ինչպես է լինելու հետագան, ինչպես է թատրոնը շարունակելու իր աշխատանքը: