ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կայացավ Արտավազդ Փելեշյանի գրքի շնորհանդեսը
2018-11-16 11:44:02

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացել է անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «My Universe And Unified Field Theory» («Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը») գրքի անգլերեն տարբերակի շնորհանդեսը, որը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով:


Գիրքն
առաջիկայում հասանելի կլինի ՀՀ մարզային գրադարաններում:

«Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են սխալներով», -սրանք Արտավազդ Փելեշյանի խոսքերն են։ Այդ առիթով մեկ անգամ ևս խոսենք փելեշյանական կինոյի առանձնահատկության, ոճի, ասելիքի, տարածական մոնտաժի նրա գաղտնիքների, կինոյում Փելեշյանի մեծ լռության ու դատարկ ժապավենների մասին:

Արտավազդ Փելեշյանն այսօր նշում է ծննդյան 80-րդ տարեդարձը

Կայացավ Արտավազ Փելեշյանի գրքի շնորհանդեսը

Նրան վաղուց համարում են համաշխարահային կինոյի դասականներից, տարածական մոնտաժի նրա տեսությունն ուսումնասիրվում և ուսուցանվում է աշխարհի բոլոր կինոինստիտուտներում, իսկ մենք հաճախ սահմանփակվում ենք Ռևազի դերակատարմամբ, որը, իհարկե, Արտավազդ Փելեշյանի նշանավոր դերակատարումն է հայ կինոյում։

 
«
Վարպետս միշտ ասում էր՝ դու միայն նկարիր, բայց մի՛ խոսիր»,- ասում է նա՝ երիտասարդ ռեժիսորներին խորհուրդ տալով չվախենալ ու առաջին ֆիլմի մեջ ներդնել ամեն ինչ։

Նրա աառջին ֆիլմը «Սկիզբ»-ն էր, հետո հաջորդեցին «Մարդկանց երկիրը», «Մենք», «Մեր դարը», «Կյանք», «Տարվա եղանակները». Փելեշյանի բոլոր ֆիլմերը հավերժականի մասին են , ամեն ինչ մարդու միջոցով, մարդու մասին։

Ռեժիսորը չի ընդունում այն կարծրատիպը, թե կինոն սինթետիկ արվեստ է, նրա համար կինոն միանգամայն ինքնուրույն աշխարհ է։


Փելեշյանի
վերջին ֆիլմը կոչվում է «Վերջ»։ Այն ստեղծվեց 1993 թվակաին։ Դրանից հետո լռություն է։ Լռության պատճառը գուցե հնարավոր է գտնել ռուս հայտնի կինոքննադատներից մեկի խոսքերում. «Սոցիալական ապստամբությունները Փելեշյանի ժամանակները չեն։ Նա հավերժության պատանդ է»։

Բայց իր լռության պատճառը Փելեշյանն այլ կերպ է մեկնաբանում. «Սցենարներ միշտ ունեմ, բայց դրանց էկրանվորման համար ֆինանսները միշտ բացակայում են։ «Հոմո սափիենս» ֆիլմի սցենարն արդեն քանի տասնամյակ պատրաստ է, բայց այդպես էլ ֆիլմ չի դառնում ֆինանսների բացակայության պատճառով»։