ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ուկրաինայի նախագահի ընտրություններում առաջատարը Վլադիմիր Զելենսկին է
2019-04-01 09:04:02

Ուկրաինայի ԿԸՀ-ն մշակել է արձանագրությունների 40%-ը, որոնց համաձայն երկրի նախագահի ընտրություններում թեկնածուներից առաջատարը Վլադիմիր Զելենսկին է: Նրան իրենց քվեն են վստահել ընտրողների 30,22 %-ը: Երկրորդ տեղում Պյոտր Պորոշենկոն է՝ 16,65%-ով: Եռյակը եզրափակում է Յուլիա Տիմոշենկոն՝ 13,13 %-ով:

41-ամյա Վլադիմիր Զելենսկին շոումեն է, նաև պրոդյուսեր, ռեժիսոր և դերասան: Ընտրությունների երկրորդ փուլում, որը, ինչպես սպասվում է, տեղի կունենա ապրիլի 21-ին, նրա մրցակիցը, ամենայն հավանականությամբ, կլինի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահի հերթական ընտրությունները անցկացվել են երեկ: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է 39 թեկնածու: Նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարի է: ԿԸՀ-ն պարտավոր է քվեարկության արդյունքների մասին հայտարարել մինչև ապրիլի 10-ը ներառյալ: