ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Էրդողանը հայտարարել է, որ իր կուսակցությունը հաղթել է Թուրքիայի ընտրություններում
2019-04-01 09:45:22

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում՝ իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում հաղթել է։ Նրա ելույթը հեռարձակվել է NTV հեռուստաալիքով: Նրա խոսքով թուրք ժողովրդի աջակցությունը հնարավորություն է տալիս «Արդարություն և զարգացում» կուսակցությանն արդեն 15-րդ անգամ հաղթել ընտրություններում:

«Ընդհանուր 778 տեղական ինքնակառավարման մարմնում մենք ենք հաղթել, ներառյալ՝ խոշոր քաղաքների 16 քաղաքապետարան»,-ասել է Էրդողանը։ Նա նաև հայտարարել է, որ այսօրվանից առավելագույն ջանքեր կգործադրվեն եղած բացթողումները լրացնելու համար:

Թուրքիայի նախագահի ղեկավարած կուսակցության ներկայացուցիչները կգլխավորեն տեղական ինքնակառավարման մարմինների շուրջ 56 տոկոսը։ Ավելի վաղ իր հաղթանակի մասին հայտարարել էր Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրմը, որը «Արդարություն և զարգացում» կուսակցությունից մասնակցում էր Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին:

Մարտի 31-ին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Գերագույն ընտրական խորհրդի տվյալներով` քվեարկել կարող էր Թուրիայի 57 մլն 58․636 քաղաքացի 194․390 ընտրատեղամասում։ ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր 12 քաղաքական ուժ: