ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՄԻՊ գործունեության մասին տարեկան հաղորդումը ենթարկվել է զգալի փոփոխությունների
2019-04-01 10:02:47

Մարտի 31-ին հրապարակվել և ՀՀ Ազգային ժողով են ուղարկվել 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքով ինստիտուտին վերապահված նոր գործառույթների հիման վրա 2018 թվականի տարեկան հաղորդումը ենթարկվել է կառուցվածքային զգալի փոփոխությունների:

Պաշտպանի տարեկան հաղորդումը հասանելի է հետևյալ հղումով. https://bit.ly/2JSCy8b

Կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցը՝ հետևյալով. https://bit.ly/2U5bs2i