ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բողոքի ակցիա՝ մշակույթի նախարարի որոշման դեմ (լրացված)
2019-04-01 10:59:26

Լրացված է՝ 11:50-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո բողոքի ակցիայի մասնակից Օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանն ասել է, որ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի թատրոնի փոխտնօրենը:

«Այս պահին հանդիպումով բավարարված ենք։ Պարոն վարչապետն ասաց, որ այս պահին ինքն անձամբ երաշխավորում է, որ Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պարտականությունները «դրսից» որևէ մեկի վրա չեն դրվի ու դրանք կկատարի մեր փոխտնօրենը։ Պայմանավորվել ենք, որ մենք այսօր կստանանք այն օրենքի կետերը, այն խնդիրները, հիմնավորումները, որոնք, այսպես կոչված, կային, ու գրավոր կպատասխանենք դրանց՝ ներկայացնելով հակափաստարկներ», - ասել է Հարություն Արզումանյանը։

Նիկոլ Փաշինյանը, ըստ նրա, նշել է՝ եթե պարզվի, որ ներկայացված փաստարկներից թեկուզ մի կետը կեղծ է, անմիջապես ներկայացնողը կպատժվի և կազատվի աշխատանքից:

Տեղադրված է 10:59-ին

Կառավարության շենքի առջև հավաքվել են Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները:

Նրանք բողոքում են մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից հեռացնելու որոշման դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցներից երկուսին կառավարությունից հրավիրել են զրույցի:

Հատված «Ռադիոլուրի» ժամը 11:00-ի թողարկումից

0:00
0:00