ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թերեզա Մեյը պատրաստվում է Brexit-ի համար վերջին մարտին
2019-04-01 12:09:45

Մեծ Բրիտանիայի վարչապես Թերեզա Մեյը մտադիր է խորհրդարանում չորրորդ անգամ քվեարկության դնել ԵՄ-ի կազմից երկիրը դուրս բերելու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը: Վարչապետը պատրասվում է քվեարկությունն անցկացնել այս շաբաթ: Լրատվանիջոցները նշում են, որ եթե պատգամավորները կրկին մերժեն գործարքը, Մեյը կարող է նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ` ներկայիս փակուղուց դուրս գալու համար: Ավելի վաղ Բրիտանական խորհրդարանը երրորդ անգամ մերժել էր Եվրամիության հետ Brexit-ի համաձայնագիրը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մտադիր Է երկուշաբթի օրը՝ ապրիլի 1-ին, քննարկել Brexit-ի չեղարկման հանրագիրը (պետիցիան): Համայնքների պալատի հանրագրերի կոմիտեն նշել էր, որ հանրագիրը, որը կառավարությանը կոչ է անում հրաժարվել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համար «50-րդ հոդվածի» իրականացումից, հավաքված ստորագրությունների թվով ռեկորդային է դարձել բոլոր այն հանրագրերի թվում, որոնք հրապարակված են բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի եւ կառավարության կայքում:

Brexit-ի չեղարկման հանրագիրը մարտի 26-ի երեկոյի դրությամբ հավաքել Էր 5,85 մլն ստորագրություն: Նաեւ խորհրդարանում այսօր կքննարկվի եւս երկու հանրագիր, որոնք վերաբերում են Brexit-ի շուրջ նոր հանրաքվե անցկացելուն (120 հազար ստորագրություն) եւ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի պարտադիր դուրս գալուն՝ անկախ Բրյուսելի հետ գործարքի կնքումից (140 հազար ստորագրություն):

Տես նաև՝