ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վիեննայում քննարկվել է Արցախի մասնակցության հարցը
2019-04-01 12:55:00

ՀՀ վարչապետ Նիյոլ Փաշինյանն այսօր Facebook-յան ուղիղ եթերում խոսել է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի մասին՝ ընդգծելով նոր մոտեցումների կարևորությունը, քանի որ հին ու կրկնվող տեքստերն արդեն ցույց են տվել իրենց անարդյունավետությունը:

Անդրադառնալով Արցախի ներկայացուցիչների մասնակցությանը բանակցային գործընթացին՝ նա մեկ անգամ ևս շեշտել է, որ դա բանակցային ֆորմատի փոփոխության պահանջ ու քմահաճույք չէ, այլ՝ գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր։

«Ղարաբաղի մասնակցությունը շեշտելով՝ մենք ընդհանրապես ֆորմատի փոփոխության հարց չենք դրել, համանախագահության ներքո բանակցության ֆորմատը կասկածի տակ չէ», - ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ Վիեննայում քննարկվել է ԼՂ մասնակցության հարցը։ «Մենք լրջորեն փաստարկել ենք այս տեսակետը, կողմերը եկե՞լ են համաձայնության, իհարկե չեն եկել, բայց այդ հարցը քննարկումից դուրս չի եկել, քննարկումները մենք պետք է շարունակենք», -ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է՝ Ղարաբաղի ընդգրկումը բանակցային գործընթացին չի կարող լինել ադրբեջանական կողմի պարտություն, որովհետև չի կարող որևէ բանակցություն լինել արդյունավետ, եթե այդ գործընթացում էական ազդեցություն ունեցող որևէ կողմ դուրս է մնում գործընթացից: