ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ պետբյուջեի եկամտային մասն 1-ին եռամսյակում գերակատարվել է 11.4 մլրդ դրամով
2019-04-01 15:30:32

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասը 2019 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Շնորհակալ եմ, որ ամենուրեք պահանջում եք ՀԴՄ կտրոններ, սիրելի հայրենակիցներ: Շնորհակալ եմ, որ վճարում եք հարկերը, սիրելի հայրենակիցներ: Այդ հարկերը դուք կառավարությանը չեք վճարում, այլ ձեր հայրենիքին եւ ձեր երեխաներին, որոնց ապագան կառուցվում է այսօր»,- գրել է ՀՀ վարչապետը: