ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը
2019-04-01 17:22:01

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը երեկ՝ մարտի 31-ին, Բրատիսլավայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին նշված է ԵԱՀԿ գործող նախագահի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Լայչակին զեկուցել են մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում կայացած առաջին պաշտոնական հանդիպման արդյունքների մասին: Գործող նախագահը ողջունել է բանակցությունների կառուցողական մթնոլորտը, ինչպես նաև երկու պետությունների ղեկավարների հանձնառությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար հետագա շոշափելի քայլեր ձեռնարկելու հարցում:

«Մենք շարունակում ենք դրական տրամադրված մնալ և ամբողջովին աջակցել այս գործընթացին և ղեկավարների հանձնառությանը՝ հրադադարի ռեժիմն ամրապնդելու, ինչպես նաև մարդասիրական ոլորտում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ»,- ասված է Լայչակի հայտարարությունում: