ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ներկայացվեց «Թավշյա էսքիզներ»-ը
2019-04-01 17:47:55

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Թավշյա հեղափոխությունից մոտ մեկ տարի անց՝ մեկ հղումով կարելի է հայտնվել մի մեդիահարթակում, որտեղ կարելի է տեսնել ու լսել, գործել ու խոսել հեղափոխության մասին: Մեդիա նախաձեռնությունների կենտորնի «Թավշյա էսքիզներ» նախագծն այսօր ներկայացվեց բոլորին:

Մի քանի րոպեում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թավշյա էսքիզներ» նախագիծը տեղափոխում է 2018 թվականի գարուն՝ տեսնելու, լսելու, խոսելու և գործելու Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների հետ միասին, որոնք դուրս էին եկել փողոց`փոխելու իրենց կյանքը։

28- ամյա ալտահար Հայկ Մակիյանը «Թավշյա էսքիզներ» նախագծի հերոսներից մեկն է: Նախագծում Հայկին կգտնեք «Գործում եմ» բաժնում:

«Մենք քառյակ ենք, չորսս իրարից անկախ նույն միտքն ունեցանք ու դուրս եկանք փողոց միանգամից: Ստացվեց այն, ինչ տեսանք բոլորս»:

Մարդիկ հեղափոխության մեջ հյուսում էին սեփական պատմությունն ու դառնում այդ պատմության հերոսը։ Նրանց պատմությունները երբեմն հուզիչ էին, երբեմն՝ ծիծաղելի, մերթ իրական էին, մերթ՝ խաղարկային։ Մարդիկ որոշում էին` ինչպե՞ս և ե՞րբ պատմել իրենց պատմությունը։

Նրանք պատմում էին լուսանկարներով ու ֆեյսբուքյան լայվերով, մեծ պաստառներ էին ձևավորում կամ թղթի կտորի վրա կարգախոսներ խզբզում։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի արտադրության բաժնի ղեկավար  և գրաֆիկ դիզայներ Նատալի Հարությունյանն է ասում:

«Մենք թավշյա հեղափոխությանը նայեցինք մեդիա տեսանկյունից՝ ներգրավելով այն ամենը, ինչ ստեղծվեց հեղափոխության ընթացքում»:

Բողոքն ու ցանկությունն արտահայտում էին կոմիտասյան հնչյուններով ու թմբուկի վայրի զարկով, տեղում ծնված խոսքերով, երգերով, պարերով, խաղերով և, իհարկե, գործով։ Եվ նայելով իրար` ոգևորվում էին ու հզորանում, սեփական ուժերի մեջ էին համոզվում, մրցում էին իրար հետ հնարամտությամբ:

Օգտագործելով ավանդական և նորարար, պրոֆեսիոնալ և սիրողական հաղորդակցման գործիքներն ու մեթոդները`մարդիկ դարձան մեդիա:

https://velvetsketches.media.am/index_hy.html#s64 հղումով յուրաքանչյուրն այսուհետ կարող է տեսնել, թե ինչպես...

0:00
0:00