ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երգիծանքի օրն ու Հանրային ռադիոն
2019-04-01 18:07:39

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Այսօր ծիծաղի և հումորի համաշխարհային օրն է։ Հայաստանը 2006թ. փետրվարի 16-ի կառավարության հատուկ որոշմամբ ապրիլի 1-ը ճանաչել է Հումորի և երգիծանքի օր: Ասում ենտոնի առաջացման մի քանի տարբերակ կա։ Հին Հռոմում, օրինակ, եղել է Հիմարների տոն, որը նշվել է փետրվարի կեսին, իսկ Հին Հնդկաստանում մարտի 31-ին նշվել է Կատակների օրը։ Հին իռլանդացիներն էլ Նոր տարին նշում էին հենց ապրիլի առաջին օրը։

Ապրիլի մեկն անշուշ հումորներ անելու և ժպտալու տրամադրություն ստեղծող օր է: Հումորի ու երգիծանքի այս օրը ողջ աշխարհում ընդունված է կատակներ անել  ու  համոզել, թե հենց դա է ճշմարտությունըՏոնը, ըստ որոշ վարկածների, կապվում է գարնանային գիշերահավասարի հետ, այն հնում սովորաբար ուղեկցվում էր կատակներով ու զվարճալի խաղերով:

Հանրային Ռադիոյում նույնպես օրն ուրախ ու կատակներով է անցնում: Մեր գործընկեր, անեկդոտների մեծ վարպետ երգահան Վահե Հայրապետյանին բարև տալը նշանակում է միանգամից մի քանի անեկդոտ լսել:

0:00
0:00