ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մոմավառություն եւ երթ դեպի Եռաբլուր՝ այսօր երեկոյան
2019-04-01 17:30:23

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ապրիլյան պատերազմից երեք տարի անց.  ծանր հիշողություններ, մտքեր, նաև քառօրյա պատերազմի արդյունքում կուտակված խնդիրներ, որոնց լուծմանն է միտված նաև ութ ամիս առաջ ստեղծված «Ապրիլյան մարտական գործողությունների միություն» ՀԿ-ի գործունեությունը:

Կազմակերպության վարչության անդամներ Յուրիդա Գաբրիելյանն ու Վահե Աթանյանն այսօր ներկայացրել են իրենց ծրագրերն ու մտորումները:

Պատերազմի մասնակից. փխրուն ու երիտասարդ աղջկա ու այս եզրույթի միջև ընդհանրություն գտնելը դժվար է, բայց փաստը մնում  է փաստ՝ Յուրիդա Գաբրելյանը ապրիլյան պատերազմի մասնակից է.

«Ես եղել եմ Թալիշում՝ 170 մարտական դիրքում: Ռազմական գաղտնիքից ելնելով կարգավիճակս չեմ կարող նշել»:

Ապրիլից առաջ ու հետո. Յուրիդայի համար ջրբաժանն  այն պահն էր, երբ կորցրեց մարտական ընկերոջը՝ Սասուն Մկրտչյանին:

Նախագահ Սարգսյանն ընդունել է «ապրիլյան»-ի մասնակիցներին

Վահե Աթանյանն էլ ապրիլյան մարտական գործողությունների մասնակից է: Վիրավորվել էր ոտքից, այժմ, ասում է, լավ եմ, բայց հետքերը զգացնել տալիս են:

Ութ ամիս առաջ երիտասարդները  նախաձեռնեցին ու  ստեղծեցին  «Ապրիլյան մարտական գործողությունների միություն» ՀԿ-ը՝ նպատակ ունենալով համախմբել  գործողությունների մասնակից բոլոր երիտասարդներին և իրենց հնարավորությունների սահմաններում աջակցելու զոհվածների ընտանիքներին, վիրավորված ու  հաշմանդամ դարձած զինծառայողների խնդիրները լուծելուն:

Ի հիշատակ զոհված ընկերների,  միության երիտասարդներն այսօր կազմակերպել են մոմավառություն, այնուհետև երթ դեպի Եռաբլուր: Ապրիլի հինգին նախատեսել են համերգային միջոցառում, որին հրավիրված են զոհվածների ծնողները՝ Հայաստանից ու Արցախից: Երկու օր առաջ միության անդամներին ընդունել էր  նախագահ Արմեն Սարգսյանը:

0:00
0:00