ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչ խնդրիներ էր Տոնոյանը հարթում ԱՄՆ-ում
2019-04-01 18:55:24

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այցը Միացյալ Նահանգներ համընկավ այն շրջանի հետ, երբ Հայաստանում ու Միացյալ Նահանգներում փոխադարձ դժգոհություն կա իրարից:  Մի կողմից Միացյալ Նահանգները հեղափոխությանը չարձագանքեց այնպես, ինչպես դա ակնկալում էին հեղափոխականները, մյուս կողմից՝ Հայաստանը հաշվի չնստեց Միացյալ Նահանգների հետ եւ խաղաղապահների զորախումբ ուղարկեց Սիրիա:

Պաշտոնապես չհաստատվող տեղեկությունների համաձայն, այս ամենը կարող էր ստիպել ՆԱՏՕ-ին վերանայել իր համագործակցությունը Հայաստանի հետ:

ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները տեղեկություններ չունեն, որ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել էր Նյու Յորք՝ այնտեղ ՆԱՏՕ-ի հետ լարված հարաբերությունները հարթելու համար: Միջազգային տարբեր խորհրդարանական կազմակերպություններում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ճշտում է՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները այլ տեղում պետք է հարթվեն, բայց ընդունում է՝  Սիրիա ուղարկված վերջին առաքելության պատճառով Հայաստանը  կարող էր խնդիրներ ունենալ:

« Խնդիրներ կարող էր առաջացնել եւ ես կարծում եմ, որ առաջացրել է, բայց տեղեկություններ չունեմ, որ Նյու Յորքում ՆԱՏՕ-ի հարցերն էին լուծվում, որովհետեւ ՆԱՏՕ-ի խնդիրները լուծելու համար Բրյուսել է պետք գնալ, ոչ թե՝ Նյու Յորք: Իսկ եթե կանկրետ ամերիկյան դիրքորոշման հետ ետք է աշխատենք, այդ պարագայում, այո՝ պետք է գնալ Վաշինգտոն, Նյու- Յորք»:

Այն պահին, երբ Հայաստանի պաշտպանության նախարարը Միացյալ Նահանգներում տարբեր հանդիպումներ էր ունենում, Հայաստանի վարչապետը երկրի խորհրդարանում բարձրաձայնում էր, թե ինչու է զարմացած Միացյալ Նահանգների կեցվածքից:

« Ես օրիանկ ԱՄն ներկայացուցիչներին էլ եմ ասել: Ես համարում եմ, որչ նրանք գործնականում Զրո արձագանք են տվել ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխությւուններին: Ինչու՞: Երբ մենք ասում ենք, որ մեզ համար կարեւորը մեր երկրի ինքնիշխանությունն է, մենք նկատի չունենք, որ կախվածությունը Ա կետից պետք է փոխարինենք կախվածության Բ կետից»:

Հայաստանի վարչապետը մի քանի անգամ արդեն հիմնավորել է, որ Սիրիայում խաղաղապահ առաքելությամբ Հայաստանը վերադարձնում է պատմական պարտքը ու նաեւ դրանով ամրապնդում իր ինքնիշխանությունը:

Վերջին տարիներին ընդունված կեցվածքի փոփոխության տեսանկյունից Նյու Յորքում վերջին օրերին տեղի ունեցավ մեկ այլ կարեւոր իրադարձություն: Դավիթ Տոնոյանը վերաձեւակերպեց՝ Արցախյան հիմնախնդում տարիներ շարունակ օգտագործվող բանաձեւը: Պաշտպանության նախարարի խոսքով այլեւս չի գործելու «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը: Հենց Միացյալ Նահանգներում եղած ժամանակ առաջարկեց նոր բանաձեւ՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:  Հայաստանում խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները դրական են գնահատում այս փոփոխությունը:  

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն այս հարցում նախ առաջարկում է վերհիշել Հայաստանի կեցվածքը դեռ 90-ականներին: Արցախյան պատերազմում զինադադարը հաջողվեց խաղաղություն պարտադրելով:

« Այսօր մենք լրացուցիչ որեւէ ռազմական խնդիր լուծելու չունենք: Մենք արժանապատիվ խաղաղության հասնելու խնդիրն ենք լուծում այսօր: Եթե պարոն Տոնոյանն արել է այնպիսի հայտարարություն, որը գուցե չի ընկալվում հիմա, բայց վստահաբար կարող եմ ասել՝ մեր բանակի ստեղծման պահից սկսած մենք լուծել ենք խաղաղության խնդիր»:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը իր հերթին վերահաստատում է, որ հայկական կողմի դիրքորոշումները մշտապես եղել են կառուցողական եւ խաղաղության միտված: 

0:00
0:00