ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-04-02 10:10:38
  • «Հայկական ժամանակ». Հայկական կողմն էլ կարող է կոշտացնել իր դիրքորոշումը
  • «Փաստ». Վարորդները դադարե՞լ են ապահովագրել մեքենաները
  • «Առավոտ». «Կա անձնավորված կողմնապահություն Նազենի Ղարիբյանի կողմից»
  • «Ժողովուրդ». «Պաշտպանության նախարարի համար դա շատ նորմալ եւ հասկանալի հայտարարություն է»

Հայկական կողմն էլ կարող է կոշտացնել իր դիրքորոշումը

«Ապրիլյան պատերազմի տարելիցի օրերին արցախյան խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը բնականաբար եռապատկվում է: Առավել ևս հիմա, երբ դրան նախորդեցին Փաշինյան-Ալիև հանդիպումն ու միջազգային կառույցների լավատեսական գնահատականները»,-վերը նշված վերնագրի տակ գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ նկատելով նաև, որ Հայաստանում գնահատականները հակասական են. ընդդիմադիր քաղաքական շրջանակներն իրենց դժգոհությունն են հայտնում, թե նախ Արցախն այդպես էլ չվերադարձավ բանակցությունների սեղանի շուրջ, և երկրորդ՝ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները «թաղվեցին», որովհետև դրանց որևէ անդրադարձ չեղավ, հետևաբար՝ Ադրբեջանը փաստորեն մարսեց ապրիլյան պատերազմը:

Ի՞նչ է ունենում իրականում, ի՞նչ է փոխվել բանակցային գործընթացում վերջին ամիսներին: Ո՞րն է հայկական կողմի պատասխանը: Այս հարցերը ձևակերպելով՝ թերթը շարունակում է. «Դիվանագիտական ձևակերպմամբ դա ԱՄՆ-ում հնչեցրեց պաշտպանության նախարարը՝ հայտարարելով, թե «տարածքներ անվտանգության դիմաց» բանաձևն այլևս չի գործելու, և դրան փոխարինելու է «նոր պատերազմ նոր տարածքների դիմաց» սկզբունքը: Սա նշանակում է, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական զինուժը չի բավարարվելու միայն պաշպանական գործողություններով, անցնելու է հարձակման և Ադրբեջանին տարածքային նոր կորուտներ է պատճառելու»:

Պարզ ասած, ըստ թերթի, հայկական կողմի ուղերձը մոտավորապես սա է. «Եթե գտնում եք Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններն այնքան էլ կարևոր չեն, ու շփման գծի փոփոխությունը կարող է նաև «լեգիտիմ» լինել՝ թող այդպես լինի: Բայց հետո չբողոքեք, եթե հանկարծ պարզվի, որ շփման գիծը փոխվել է ոչ ադրբեջանցիների օգտին: Վերջին հաշվով ով է ասել, որ մշտադիտարկումներն ու հետաքննությունների մեխանիզմները մեզ ավելի պետք են, քան ադրբեջանցիներին: Հայկական բանակն ի վիճակի է և՛ մշտադիտարկումներ իրականացնել, և՛ հետաքննել, և դրա արդյունքում պատժել հրադադարի ռեժիմը խախտողներին»:

«Եթե գտնում եք Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններն այնքան էլ կարևոր չեն, ու շփման գծի փոփոխությունը կարող է նաև «լեգիտիմ» լինել՝ թող այդպես լինի: Բայց հետո չբողոքեք, եթե հանկարծ պարզվի, որ շփման գիծը փոխվել է ոչ ադրբեջանցիների օգտին: Վերջին հաշվով ով է ասել, որ մշտադիտարկումներն ու հետաքննությունների մեխանիզմները մեզ ավելի պետք են, քան ադրբեջանցիներին: Հայկական բանակն ի վիճակի է և՛ մշտադիտարկումներ իրականացնել, և՛ հետաքննել, և դրա արդյունքում պատժել հրադադարի ռեժիմը խախտողներին»:

Եվ դա, ինչպես թերթն է նկատում, միայն մեծացնում է արդյունավետ բանակցությունների հավանականությունը:

«Պաշտպանության նախարարի համար դա շատ նորմալ եւ հասկանալի հայտարարություն է»

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախկին նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանից հարցրել է, թե ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը՝ «տարածքներ անվտանգության դիմաց» ձեւաչափը այսուհետ փոխարինվում է «նոր պատերազմ`նոր տարածքների դիմաց» ձեւաչափով, ի՞նչ հետեւանք կարող է ունենալ:

«Կոնֆլիկտների կարգավորման պատմության ընթացքում «տարածքներ անվտանգության դիմաց» բանաձեւ աշխարհում չի եղել եւ լինել չի կարող: Մեր պարագայում դա դասական ինքնասպանություն է: Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանի պաշտպանության նախարարը: Հասկանալի է, որ նոր պատերազմի նախաձեռնողը մենք չենք լինելու: Նախկին բոլոր նախարարներն էլ ասել են, որ եթե Ադրբեջանը սանձազերծի նոր պատերազմ, ապա պետք է պատրաստ լինի ընդունել մարտական գործողությունները իր ներկայիս տարածքներում: Սա պատերազմի օրենք է, եւ այն ոչ ոք չի չեղարկել: Բայց, իհարկե, մեր նպատակը դա չէ, մեր նպատակը շատ հստակ է. բանակցությունների միջոցով հասնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացմանն ու միջազգային ճանաչմանը: Իսկ խաղաղ կարգավորման ընթացքը պահպանելու համար շատ կարեւոր է 2016թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչելը, այլապես ղարաբաղա-ադրբեջանական սահմանը միշտ մնալու է թեժացման վտանգի տակ»,-պատասխանել է թերթի զրուցակիցը:

Իսկ թերթի դիտարկմանը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն Դ. Տոնոյանի հայտարարությունը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «հերթական ակնհայտ խոստովանությունն է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առ այն, որ երկիրը վարում է թշնամական եւ նվաճողական քաղաքանություն», չե՞ք կարծում, որ այս հայտարարությունը վատ հետեւանքներ է ունենալու ԼՂՀ հարցի լուծման վրա, նա հակադարձել է՝ ասելով.

«Նախ՝ այդտեղ նվաճողականության էլեմենտներ չեմ տեսնում: Ենթադրում եմ, որ այդ հայտարարությունը պետք է համաձայնեցված լիներ Փաշինյանի հետ: Եթե նույնիսկ չի համաձայնեցվել կամ արվել է ելույթի ընդհանուր կոնտեքստի մեջ, ապա կրկնում եմ` պաշտպանության նախարարի համար դա շատ նորմալ եւ հասկանալի հայտարարություն է: Ես շատ կոշտ կքննադատեի Դավիթ Տոնոյանին, եթե նա` որպես ՊՆ նախարար, խաղաղության եւ անվտանգության թվացյալ ապահովումը տեսնետարածքների վերադարձի մեջ»:

«Նախ՝ այդտեղ նվաճողականության էլեմենտներ չեմ տեսնում: Ենթադրում եմ, որ այդ հայտարարությունը պետք է համաձայնեցված լիներ Փաշինյանի հետ: Եթե նույնիսկ չի համաձայնեցվել կամ արվել է ելույթի ընդհանուր կոնտեքստի մեջ, ապա կրկնում եմ` պաշտպանության նախարարի համար դա շատ նորմալ եւ հասկանալի հայտարարություն է: Ես շատ կոշտ կքննադատեի Դավիթ Տոնոյանին, եթե նա` որպես ՊՆ նախարար, խաղաղության եւ անվտանգության թվացյալ ապահովումը տեսնետարածքների վերադարձի մեջ»:

«Կա անձնավորված կողմնապահություն Նազենի Ղարիբյանի կողմից»

Օպերային թատրոնի նոր տնօրենի նշանակման դեմ Կառավարության շենքի դիմաց բողոքի ձայն բարձրացրած մշակութային գործիչների մի մասին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ արվեստագետների թվում է եղել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանը:

«Առավոտը» նրանից հետաքրքրվել է՝ իր կարծիքով ինչո՞ւ է հենց Կոնստանտին Օրբելյանը թիրախավորվել: «Կա անձնավորված կողմնապահություն մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի կողմից: Տիկին Ղարիբյանը ներկայացնում է ոչ թե մշակույթի գործիչների, այլ մի խումբ մարդկանց շահերը: Վարչապետն ասաց, որ բողոքների հիման վրա է հանձնաժողով ստեղծվել, իսկ ամենակարեւոր բողոքը եղել է մեր նախկին աշխատակից Քրիստինե Նաղդալյանինը, որի ամուսինը` Արտակ Գրիգորյանը, տեղակալն է մշակույթի նախարարի աշխատակազմի ղեկավարի, ում ուղիղ համակարգման տակ մշակույթի նախարարության իրավաբանական վարչությունն է»,- հայտնել է Լեւոն Ջավադյանը:

Նաեւ տարակուսանք է հայտնել. «Եթե պարոն Օրբելյանը խախտումով նշանակված է եղել, ինչու օպերայի իրավաբանական բաժնի պետ Քրիստինե Նաղդալյանը քայլեր չի ձեռնարկել այդ ժամանակ, եւ ոչ թե բողոքարկել է իր աշխատանքից հեռացվելու պահը, այլ Օրբելյանի նշանակումը»:

Զրույցի վերջում Լեւոն Ջավադյանը հավելել է. «Մենք ճիշտ ենք, հուսով ենք, որ հեղափոխության արդյունքում ձեւավորված նոր կառավարությունը մեր շահերն է պաշտպանելու»:

Վարորդները դադարե՞լ են ապահովագրել մեքենաները

ԱՊՊԱ գործակալ Անդրեյ Միսակյանը «Փաստի» հետ զրույցում այս ոլորտում առկա մի շարք խնդիրների մասին է բարձրաձայնել: Ասել է, որ ԱՊՊԱ չձևակերպողների քանակը հասել է բոլոր ժամանակներում ամենաբարձր մակարդակին:

«Որոշ ժամանակ առաջ, երբ զանգում էինք, օրինակ, տասը հոգու և զգուշացնում ԱՊՊԱ պայմանագրի ավարտի մասին, նրանցից մեկն էր ասում՝ գումար չունեմ, ԱՊՊԱ չեմ կարող անել, կփորձեմ մեքենան չշահագործել: Հիմա այդպես չէ: Զանգում ես՝ ասում են՝ մեկ է, չեն տուգանում, քաղաքում պետավտոտեսուչ չկա»:

Գործակալը հիշեցրել է, որ մի ժամանակ օրենք կար, որի համաձայն, երբ ԱՊՊԱ պայմանագիրը ժամանակին չէին կնքում, 5000 դրամով տուգանում էին:

«Հիմա, երբ խոսում ես հաճախորդների հետ, հաճախ ասում են փող չկա, երկրորդն ասում է՝ չեմ անում, երրորդը՝ մեքենան չեմ շահագործի, բայց եթե շահագործեմ էլ, ինչ պետք է լինի: Այս պատասխաններն ավելի հաճախակի են դարձել, ու ամենակարևորն այսօր այն է, որ մի քանի անգամ ավելացել է մեր այն հաճախորդների թիվը, որոնք վթարի մասնակից են դառնում և մեքենաներն ապահովագրած չեն լինում: Զանգում են և ասում՝ «ԱՊՊԱ արեք», վթարի մեջ եմ ընկել: Մերժում ենք, որովհետև չենք կարող ապահովագրական ընկերության շահին հակառակ գնալ: Ասում ենք՝ չենք կարող ձեզ այս պահին սպասարկել, կսպասարկենք այն դեպքում, երբ ճանապարհային ոստիկանությունը կարձանագրի, որ վթար է եղել, բայց ԱՊՊԱ չեք ունեցել», - նշել է Անդրեյ Միսակյանը:

«Հիմա, երբ խոսում ես հաճախորդների հետ, հաճախ ասում են փող չկա, երկրորդն ասում է՝ չեմ անում, երրորդը՝ մեքենան չեմ շահագործի, բայց եթե շահագործեմ էլ, ինչ պետք է լինի: Այս պատասխաններն ավելի հաճախակի են դարձել, ու ամենակարևորն այսօր այն է, որ մի քանի անգամ ավելացել է մեր այն հաճախորդների թիվը, որոնք վթարի մասնակից են դառնում և մեքենաներն ապահովագրած չեն լինում: Զանգում են և ասում՝ «ԱՊՊԱ արեք», վթարի մեջ եմ ընկել: Մերժում ենք, որովհետև չենք կարող ապահովագրական ընկերության շահին հակառակ գնալ: Ասում ենք՝ չենք կարող ձեզ այս պահին սպասարկել, կսպասարկենք այն դեպքում, երբ ճանապարհային ոստիկանությունը կարձանագրի, որ վթար է եղել, բայց ԱՊՊԱ չեք ունեցել», - նշել է Անդրեյ Միսակյանը:

Վերջինս ընդգծել է, որ առաջ ամսվա մեջ կարելի էր հանդիպել 1-ից 3 դեպքի, երբ վթարի ենթարկված մեքենան ԱՊՊԱ չէր ունենա, իսկ հիմա՝ գրեթե ամեն օր կամ էլ երկու օրը մեկ:

Բացի դա, թերթի զրուցակցի խոսքերով, ավելացել են դեպքերը, երբ վթարի մասնակիցները փորձում են պայմանավորվել իրար մեջ, ինչպես նախկինում:

«Հաճախորդը գնում է, վթարի ենթարկվում: Վթարի մի մասնակիցն անմեղ է և ԱՊՊԱ ունի, իսկ ով մեղավոր է, ԱՊՊԱ չունի: ԱՊՊԱ ունեցող մարդը փոխհատուցում կստանա, ինքը խնդիր չունի: Իսկ մյուսը՝ վթարում մեղավոր վարորդը, սկսում է խնդրել մյուսին, որ ԱՊՊԱ չկանչի, չէ որ այդ դեպքում իրեն կտուգանեն 100 հազար դրամով, կամ էլ երբ հատուցեն, իրենից հետպահանջ են անելու: Խնդրում, համոզում է մյուս վարորդին: Այսպիսով՝ սկսում է կորել ԱՊՊԱ-ի իմաստը, եթե պետք է հետ գնանք 2006-2007 թվականներ, երբ գնում էին արհեստավորի մոտ, իրար հետ պայմանավորվում»:

Գործակալն արձանագրում է՝ պարտաճանաչ վարորդները տուժում են անպարտաճանաչների պատճառով: