ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Դավիթ Տոնոյանի հայտարարությունը ստվեր չի գցում, այլ շեշտում է կարգավորման գործընթացի կարեւորությունը»
2019-04-02 11:09:52

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

Այսօր «Եռաբլուր» պանթեոնն մարդաշատ է: Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհ դարձած մեր զինվորների հիշատակին իրենց խոնարհումն են բերում շատերը՝ ծնող, պաշտոնյա ու պարզապես քաղաքացի:

2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը բոլոր ուղղություններով հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական դիրքերի ուղղությամբ՝ փորձելով անակնկալի բերել հայկական զինուժին և վերցնել հնարավորինս մեծ տարածություն:

Հայկական զինուժը առաջին մի քանի ժամերից հետո, այնուհանդերձ՝ կարողացավ առավելությունը վերցնել իր ձեռքն ու հակառակորդին պարտադրել զինադադար: Ցավոք, այդ ընթացքում ունեցանք 100-ից ավելի զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում պատասխանել է «Ռադիոլուր»-ի հարցին՝ անդրադառնալով Միացիալ Նահանգներում ՊՆ Դավիթ Տոնոյանի օրերս արված հայտարարությանը, որ այլևս չկա «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը, այլ կա վերաձեւակերպված «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» բանաձեւը:

«Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որեւէ այլ բան մտածի ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի:Դավիթ Տոնոյանի հայտարարությունը ստվեր չի գցում խաղաղ կարգավորման գործընթացի վրա, այլ հակառակը՝ շեշտում է խաղաղ գործընթացի կարեւորությունը»,-ասել է վարչապետը:

0:00
0:00