ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սամվել Կարապետյանը թողնում է ԱՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը
2019-04-02 11:39:53

Այսօր ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, իր զեկուցագրի համաձայն, շուրջ երեք տասնամյակ Պաշտպանության բանակում ծառայելուց հետո թողել է իր պաշտոնը և զորացրվել զինված ուժերի շարքերից: 

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ դիմելով հանրությանը՝ գեներալ Կարապետյանը մասնավորապես ասել է.

«Շնորհակալ ու երախտապարտ եմ իմ բոլոր այն զինակիցներին, ովքեր և՛ արցախյան առաջին, և՛ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իրենց արարումներով բարձր պահեցին հայ զինվորականի անունն ու պատիվը և այսօր էլ անմնացորդ նվիրումով շարունակում են փառքով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը:

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Պաշտպանության բանակի շարքային անձնակազմին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին և բարձրագույն հրամանատարական կազմին համատեղ ծառայության համար և համոզմունք հայտնում, որ ինչպես առ այսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը պատվով կիրականացնեն իրենց առջև դրված ցանկացած մարտական խնդիր»:

Նա վստահեցրել է՝ բանակը եղել է, կա ու մնալու է իր ամենօրյա մտորումների առանցքում և հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում, առանց վարկյան կորցնելու, կրկին կանգնելու է նրա շարքերում: