ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ավտոշուկայի մոտ կանաչ գոտում և մայթերին կայանողները կտուգանվեն
2019-04-02 12:29:32

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ շաբաթ և կիրակի օրերին ստուգայցեր են կատարել Խաչիկ Դաշտեցի փողոցում գտնվող ավտոշուկայի հարակից տարածքում:

Մայթերին և սիզամարգերին կայանած մեքենաների վարորդներն զգուշացվել են, որ օրենքով արգելվում է նման կայանումը, որից հետո մեքենաները դուրս են բերվել:

Արդեն տարածքն Էրեբունի վարչական շրջանի ուժերով մաքրվել է: Կանաչապատ հատվածն էլ ամբողջությամբ կբարեկարգվի:

Ստուգայցերը կլինեն շարունակական: Վարորդներին հորդորում են՝ կայանումը կազմակերպել ճիշտ՝ խուսափելու համար վարչական պատասխանատվությունից: