ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Աշակերտները պտղատու ծառեր են տնկել Կապույտ մզկիթում
2019-04-02 13:35:15

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կազմակերպած Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի երկրորդ օրը նշանավորվել է ծառատունկով:
Ապրիլի 2-ին Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի շրջանակում Երևանի պարսկական Կապույտ մզկիթում տեղի է ունեցել պոեզիայի ժամ և ավանդական դարձած ծառատունկ: Երևանի թիվ 100 հիմնական դպրոցի սաները պարսկերեն և հայերեն արտասանել են բնությանը նվիրված բանաստեղծություններ՝ տեղեկանում ենք գրադարանի ֆեյսբուքյան էջից:

Կապույտ մզկիթի այգում ծառատունկն իրականացվել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարիի մասնակցությամբ: Դպրոցի աշակերտները Սեյյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարիի հետ տնկեցլ են սալորենու և բալենու երեք տնկի:

Ամեն տարի գարնանը Հայաստանի գրողների միությունը, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և այլ կառույցներ անցկացնում են «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը», որի նպատակը երեխաների կապը գրքի, մշակույթի հետ ամրապնդելն է: Շաբաթվա ընթացքում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվում Երևանի և մարզերի գրադարաններում, դպրոցներում:

Այս տարի միջոցառումների ծրագրում ընդգրկված են ցուցահանդեսներ, խաղ-մրցույթներ, երաժշտական ցերեկույթներ, կոմիտասյան երաժշտության ունկնդրում, գրական հոբելյանների մասին էլեկտրոնային ծանոթացումներ և հանդիպումներ երիտասարդ գրողների հետ։