ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վիճակագրությունը ոչ միայն վկայում է փոխվստահության աճի մասին, այլեւ բեռնաթափում է դատական համակարգը
2019-04-02 13:51:07

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ: ՊԵԿ նախագահի հետ հանդիպման մասին վարչապետը գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Ամփոփենք ուրեմն.

Պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով: Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9.4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը 2 միլիարդ դրամով գերազանցող գերակատարում ենք ունեցել:

Առաջին եռամսյակում տնտեսվարողներին է վերադարձվել 26.4 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 7.4 միլիարդ դրամով:

2019 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 8 միլիոն 361 հազար 119 հատ ավել ՀԴՄ կտրոն: 2019 առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավել տպագրված ՀԴՄ կտրոնների թվը 20 միլիոն 710 հազար 114 հատ է:

ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը առաջին եռամսյակում լսել է 506 բողոք, որից 288-ը, այսինքն կեսից ավելին՝ բավարարվել է (նախորդ տարի նույն ժամանակահատվածում լսվել էր 152 բողոք, բավարարվել էր 78-ը): Այս վիճակագրությունը ոչ միայն վկայում է հարկային մարմինների եւ գործարար միջավայրի փոխվստահության աճի մասին, այլեւ էականորեն բեռնաթափում է դատական համակարգը»,- գրել է վարչապետը: