ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Gmail-ով կարելի է ընտրել նամակն ուղարկելու օրը և ժամը
2019-04-02 14:11:06

Google-ը Gmail էլեկտրոնային փոստի հարթակում գործարկել է նամակագրության պլանավորման գործառույթ։ Այսուհետ որևէ ժամի նամակ ուղարկելու համար անպայման չէ սպասել այդ ժամին։ Ապրիլի 1-ից գործարկված նորամուծությունը օգտատերերին թույլ է տալիս նամակներն ուղարկել իրենց նշված օրը և ժամին։

Գործառույթից օգտվելու համար պետք է մուտք գործել «SEND» կոճակին կից ավելացված ընտրության մենյուն և սեղմել «Schedule send», այնուհետ պետք է նշել համապատասխան օրը և ժամը։

Այս նորմուծությունն իրականացվել է Gmail-ի գործարկման 15 ամյակի օրը։ Գործառույթը դեռևս հասանելի չէ բոլոր օգտատերերին, սակայն Google-ը հայտնել է, որ այն արագ տարածում կստանա։