ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շառլ Ազնավուրին նվիրված ցուցադրություն` Ֆրանսիայում
2019-04-02 15:30:43

Մարսելի Բուզինե դղյակում բացվում է Ֆրանսիայում առաջին ցուցադրությունը, որը նվիրված կլինի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին:

«Անհայտ Ազնավուրը» ցուցադրության ժամանակ ներկայացվելու են շանսոնյեի երիտասարդ տարիների արխիվային լուսանկարները և նրա անձնական իրերը: Դրանցից մեկի վրա շանսոնյեն պատկերված է չմուշկներով:

Ինչպես պատմել է Ազնավուրի որդին` Միշան, պատերազմի տարիներին չմուշկները նրան օգնել են աննկատ տեղաշարժվել քաղաքում պարետային ժամի ընթացքում և օգնել փախստականներին:

«Ազնավուրը մի օր այցելում է Բուզինե դղյակում Ժան-Պոլ Բելմոնդոյին նվիրված ցուցահանդեսը: Դիտելով ցուցահանդեսը` նա կատակեց. «Ինչո՞ւ ինձ նվիրված առանձին ցուցադրություն էլ չբացել»: Այդ ցուցադրությունը բացահայտում է Ազնավուրին, որին մենք չգիտեինք»,- ցուցադրության համադրող Վալերի Ֆեդելի խոսքերը մեջբերում է ֆրանսիական 20minutes.fr պարբերականը:

Ֆեդելի խոսքով` ցուցահանդեսի բացման նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին դեռևս մեծանուն երգչի կենդանության օրոք, և նա տվել էր դրա կոնցեպցիային իր համաձայնությունը: