ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է
2019-02-04 16:30:32

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Իմացությունը լուսավորում է մեզ, չիմացությունը՝ խամրեցնում: Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի կողմից հաստատվել եւ ճանաչվել է 2008 թվականից, որի նպատակն է ընդգծել աուտիզմ ունեցող երեխաների եւ մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք վարեն լիարժեք եւ բովանդակալից կյանք։

11 տարի է ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Սա օր է, որի անհրաժեշտությունն ունեն աուտիզմ չունեցողները՝ իմանալու ու ճիշտ ճանաչելու իրենց շրջապատն ու այնտեղ ապրող ամենատարբեր մարդկանց:

Կարինեն պատմում է իր ու որդու հանդեպ շրջապատի վերաբերմունքի մասին, նշում՝ տարիների ընթացքում դրական ու տեղեկացված մարդիկ շատացել են:

«Սկզբում կոմպլեքսավորվում էի, չէի ուզում երեխայիս խնդրի հետ կապված խոսել, բայց հետո անցավ այդ պահը: Չեմ հիշում, որ որևէ մեկը տղայիս այլ աչքով նայի, մարդիկ հարցեր տալուց առաջ երկար են մտածում, որ չնեղացնեն կամ վիրավորեն: Դա շատ հաճելի է»:

Աուտիզմը ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է։ Աուտիզմ ունեցող երեխաները, ինչպես նաեւ մեծահասակները, սովորաբար դժվարություններ ունեն խոսելու, ոչ խոսքային հաղորդակցման, սոցիալական հարաբերությունների, զվարճանալու եւ խաղալու ունակությունների հարցում։

Թեև աուտիզմի համաշխարհային վիճակագրական թվերը բարձրանում են, բայց մեր երկրում ոլորտում դրական են փոփոխությունները: Հոգեբան Թամարա Շամխարյանը ցակացած հիվանդության բուժման հիմքում սիրո գործոնն է կարևորում, ասում, որ ներառական կրթությունը ոչ միայն խնդիրներ ունեցողների, այլև չունեցողների համար է:

«Ներառական ուսուցումը վերանայման կարիք ունի, ըստ իս: Պետք է նոր մեթոդներ մշակել կրթությունն ավելի արդյունավետ դարձնելու համար, որ երեխան հանգիստ կարողանա շփվել, հաղորդակցվել միջավայրում»:

Աշխարհում այսօր մոտ 7 մլրդ մարդ է ապրում։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ 7 մլրդ-ից մոտավորապես 70 մլն ունեն աուտիզմ:

Իսկ աուտիզմ ունեցողներն ավելի տաղանդավո՞ր են, բացառի՞կ ու տարբերվո՞ղ, քա՞ն աուտզիմ չուենցողները:

Այս հարցի պատասխանը դեռ ոչ ոք չի հստակ չի տվել, սակայն, օրինակ Իռլանդիայի ամենահայտնի ուսումնական հաստատություններից մեկի՝ Թրինիթի քոլեջի պրոֆեսոր Մայքլ Ֆիցժերալդը պնդում է, որ հույն փիլիսոփա Սոկրատեսը (470–399 մ.թ.ա), անգլիացի բնագետ Չառլզ Դարվինը (1809 -1882թթ.), անգլիացի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը (1643-1727թթ.) աուտիզմ են ունեցել:

Եթե համաձայնենք պրոֆեսորի հետ, ուրեմն պետք է ավելի ուշադիր լինենք աուտզիմ ունեցողների նկատմամբ, ապագայում նոր նյուտոններ, սոկրատեսներ ու այլ հանճարներ ունենալու համար:

0:00
0:00