ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հայկական դուդուկ է հնչել (տեսանյութ)
2019-04-02 17:01:26

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մարտի 18-24-ը Երուսաղեմում տեղի է ունեցել «Հայերը  Երուսաղեմում» խորագրով փառատոնը, որին Հայաստանից հրավիրված էին կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանն ու  ժողովրդական արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը:

Վերջինի կատարմամբ՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում առաջին անգամ հնչել է հայկական դուդուկը:

Բացօթյա մեծ մենահամերգ  «Հայերը  Երուսաղեմում» փառատոնի շրջանակներում: Չնայած ցուրտ եղանակին Երուսաղեմի՝ հիմնականում հրեա հանդիսատեսը մեծ ջերմությամբ է ընդունել հայկական դուդուկն ու դաշնամուրային երաժշտությունը, որը ներկայացրել են ժողովրդական արտիստ, դուդուկահար  Գևորգ Դաբաղյանն ու կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը:

 Փառատոնի օրերին Գևորգ Դաբաղյանը չնախատեսված ելույթներ է ունեցել  Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում, որտեղ հայկական դուդուկը հնչել է առաջին անգամ:

«Դա իմ նախաձեռնությունն էր: Հայ եկեղեցում դա ընդունված չէ, բայց այս դեպքում բացառություն արվեց»:

«Իմ կյանքի ամենապատասխանատու ելույթը». Սուրբ Հարության տաճարում իր կատարումն այսպես է բնորոշում դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, որի համոզմամբ՝ յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ պետք  է այցելի Երուսաղեմ, որովհետև սա այն վայրն է, որտեղ կյանքը կարող է բաժանվել Երուսաղեմից առաջ ու Երուսաղեմից հետո: Կյանքը վերաիմաստավորելու փայլուն հնարավորություն, ինչպես արվեստագետն է ասում՝ անբացատրելի ապրումներով:

«Երուսաղեմում մարդը կարող է ազնվանալ ինքն իր հետ, հասկանալ՝ ինչի համար է եկել աշխարհ»:

Ըստ արվեստագետի, Երուսաղեմում հայկական ձեռագիրն ու հոգևոր-մշակութային մեծ կշիռն այսօր էլ ընդգծված է: Հայերը ստեղծել են իրենց հոգևոր աշխարհն ու այն սրբությամբ պահպանում են մինչ օրս:



Գևորգ Դաբաղյանի բնորոշմամբ՝ Հայաստանի մշակութային դաշտում այսօր մեծ ալեկոծությունների շրջան է, որը, հուսով է՝ կխաղաղվի: Բոլորն էլ կընկնեն մշակութային ճիշտ հունի մեջ և հնարավորություն կունենան  ստեղծագործելու խաղաղ  պայմաններում

Գուրգեն Դաբաղյանի՝ տարվա համար նախատեսված ծրագրեն ինչպես միշտ շատ են, ծանրակշիռ, բայց ծրագրերի առանցքը, բնականաբար, Կոմիտասն է՝ 150-ամյակին նվիրված միջոցառումներով:

0:00
0:00