ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քննարկվել են դպրոցների խնդիրը՝ շենքային պայմաններից մինչեւ կրթության որակ
2019-04-02 17:25:54

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Դպրոցների ֆիզիկական վիճակի հետ կապված լրջագույն խնդիրներ ունենք, որոնց բախվում ենք, ինչը չի կարող ազդեցություն չունենալ բովանդակության եւ կրթության որակի վրա: Այս մասին այսօր կրթության ոլորտին նվիրված քննարկման ժամանակ նշել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Այսօրվա քննարկումից առաջ ցուցադրվեց տեսաֆիլմ: 9 մարզում պատրաստված տեսաֆիլմերի սեղմ տարբերակում ներկայացվեցին մարզային դպրոցների խնդիրները՝ սկսած շենքային պայմաններից:

Կրթության ոլորտի խնդիրները նոր չեն: Նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ մի շարք ցուցակներ ունեն՝ խնդիրների հավաքագրմամբ: Ամենաէական խնդիրներից էլ այս պահին դպրոցների շենքային վատ պայմաններն են, սեյսմակայունության հարցը:  

«Ամենակարեւորը՝ լրացուցիչ միջոցներ գտնելն է դպրոցների ֆիզիկական վիճակի բարելավման համար»: 

Ոլորտի պատասխանատուին գումարի տեղ ցույց տվեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, ընդ որում, ձեւակերպելով, թե՝ մի քանի տեղ. oրինակ 12-րդ դասարանում:

«Արտաքուստ սիրուն որոշում է, բայց իրականում շատ լուրջ խնդիրներ է ստեղծում և մենք ահագին անիմաստ փող ենք ծախսում»,- ասաց փորձագետը և ընդգծեց, որ այդ երեխաները դասի չեն հաճախում ու չեն սովորում։ «Այսինքն եթե 15 000 հոգին բազմապատկենք  250 դոլարով, ստացվում է  3.5 մլն. դոլար գումար, որը կարելի է ուղղել դպրոցների շինարարության կամ վիճակի բարելավման վրա»: 

12-ամյա կրթական համակարգը վերացնելու նպատակ չկա: ԿԳ նախարարն այն ճիշտ համակարգ է համարում եւ ընդամենն արդյունավետ կիրառման խնդիր է տեսնում:

Այդ ուղղությամբ աշխատանքներ էլ տարվում են: ԿԳ նախկին փոխնախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ դպրոցների խնդիրների լուծումը չպետք է թողնել միայն պետության ուսերին:

Համակարգային լուծում չէ, բայց շատ հարցեր կլուծվեն այդ ձեւով՝ կարծում է պատգամավորը: Համատեղ լուծումներին դեմ չէ, բայց խնդիրներ էլ կան, որ հենց կառավարության անելիքն է՝ ասաց Արջակուտի դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանը:

Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ դպրոցների վերանորոգումն իրականացվելու է Ասիական բանկի միջոցներով:

Արայիկ Հարությունյանը լրջագույն խնդիր համարեց նաեւ աշակերտների փոքր քանակ ունեցող դպրոցներում մատուցվող կրթական ծառայությունները: Ասաց, որ լուծումներ մշակվում են, որոնք, նրա կարծիքով, զգալի կբարելավեն կրթական մակարդակը:    

0:00
0:00