ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քառօրյա պատերազմից առաջ եւ հետո
2019-04-02 17:51:46

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցին, Եռաբլուր այցելող մարդկանց հոսքը չի դադարում: Զինվորականները, հասարակ քաղաքացիները, Քառօրյա պատերազմի մասնակիցների ու զոհերի հարազատները այցելում են պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակինԵրեք տարի առաջ այս օրը, ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի ռեժիմը, հարձակվեց Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, թեև մեծ կորուստների գնով, կարողացան կանխել թշնամու առաջխաղացումը ու հետ շպրտեցին հակառակորդին:

2016 թի ապրիլի 1- ի լույս 2-ի  գիշերը մինչեւ ապրիլի 5-ը մեր պատմության մեջ ամրագրվեց ապրիլյան քառօրյա պատերազմ անունով

Ու արդեն  երեք տարի քայլերս ուղղում եմ դեպի Եռաբլուր պանթեոն: Խնկի հոտը տարածվել  է  ամենուր։ Ապրիլյան հերոսների շիրիմներին կատարվում  է հոգեհանգստյան կարգ:

Բենամին -Մոնթե  Եղոյանի հայրն է: Որդու շիրմաքարի մոտ՝ անվասալյակին գամված։ Մոտենում ու սկսում եմ զրուցել  Ներսես Եղոյանի հետ: Նա արցախյան ազատամարտի մասնակից,  զինվորականների շրջանում հայտնի Բատյան է, Վազգեն Սարգսյանի ընկերըՀՀ ՊՆ ֆիզպատրաստության բաժնի պետը:

Բանակում
ծառայել է 1995-2011 թթ: Որդին՝ ավագ լեյտենանտ, տանկիստ Մոնթե - Բենիամին Եղոյանը  զոհվել է ապրիլի 3-ին: Նա  ռազմական գործողությունների ընթացքում օգնության էր գնացել Ջաբրայիլի զորամաս:

«Դավիթ Տոնոյանի հայտարարությունը ստվեր չի գցում, այլ շեշտում է կարգավորման գործընթացի կարեւորությունը»

«Այլ մասնագիտություն չէր կարող ընտրել իմ Բենոն» ,- ասում  է  Ներսես Եղոյանը, հավելում՝ 1994-ին իրենցով պատերազմը կավարտվեր, բայց հակառակորդը կռիվ մոգոնեց և իր երիտասարդ տղան 2016 թվականի ռազմական գործողությունների ժամանակ զոհվեց։

Եռաբլուր պանթեոնում է երկրի ղեկավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբԹերևս այս օրերին ամենից շատ տրվող հարցը ուղղում ենք  Նիկոլ Փաշինյանին՝ ի՞նչ  դասեր քաղեցինք ապրիլյան  պատերազմից.

«Այսօր էլ այդ հարցը իմ օրակարգում , եւ մենք պետք է խորության ու լրջությամբ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել եւ հետեւություններ անենք»:


Այս
  օրերին բուռն քննարկվեց նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի  հայտարարությունը, որ այլևս չկա «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը, այլ կա վերաձեւակերպված «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»- ը։ Ո՞րն էր այս հայտարարության ենթատեքստերըՎարչապետը պատասխանում է  «Ռադիլուրի» հարցին:

«Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որեւէ այլ բան մտածի ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Դավիթ Տոնոյանի հայտարարությունը ստվեր չի գցում խաղաղ կարգավորման գործընթացի վրա, այլ հակառակը՝ շեշտում է խաղաղ գործընթացի կարեւորությունը»:

Արդեն ավելի ուշ  Եռաբլուր պանթեոն են այցելում  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի եւ այլ հրամանատարների հետ։


Այսօր
էլ մարտահրավերները չեն փոխվել, և այս տարիների ընթացքում  բարձրացել է ինչպես մարտական ոգին, այնպես էլ սպառազինությունների մակարդակը՝ լրագրողներին  փոխանցում է  պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Անդրադառնում  է պաշտպանական գերատեսչության այն մոտեցմանը, որ սահմանների  պահպանության  փոխարեն  լինելու է  պաշտպանություն։ Սա ենթադրում է մարտական գործողությունների տեղափոխում հակառակորդի թիկունք:

Դիրքերն  էլ ավելի  են ամրապնդվել  քառօրյա պատերազմից հետո՝ ասում  է քառօրյա պատերազմի մասնակից Դանիել Դավթյանը։ Պատերազմի ժամանակ նա լուրջ վնասվածքներ էր ստացել:

Հիշում է, որ երեք տարի առաջ այս  օրը նույնպես անձրևում էր, անձրևը դադարեց ու սկսվեց մարտը։ Հայկական զինուժը առաջին մի քանի ժամերից հետո այնուհանդերձ կարողացավ առավելության հասնել, նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը եւ հակառակորդին կրկին զինադադար պարտադրել։

0:00
0:00