ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կան արդյոք ռիսկեր գնումների ոլորտում
2019-04-02 18:14:57

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ֆինանսների նախարարությունը շրջաբերական էր իջեցրել, որով մարտի 25-ից  հետո պետական գնումներին մասնակցող կազմակերպությունները պետք է ռուսերենով փաստաթղթերը լրացնեն: Սա տարաձայնությունների ու անհանգստությունների առիթ էր տվել:

Ֆիննախում տնտեսվարողներին հանգստացնում են՝ անհանգստանալու կարիք չկա, անհրաժեշտ փաստաթղթերը թարգմանել են: Ոլորտում, սակայն, մտահոգություններ դեռ կան։ Դրանք մեկ աղբյուրից կատարվող գնումներն են։

Մինչև 10 մլն դրամի գնումների դեպքում փոքր ու միջին բիզնեսից որակավորման չափանիշներ  ֆինանսների նախարարությունը չի պահանջի: Մինչեւ այժմ շեմը 5 մլն դրամ է:

Սա փոքր ու միջին բիզնեսին այս ոլորտում աշխատելու հնարավորություն տալու համար է: Փոփոխությունների նախագիծն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը: Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի տեղեկացմամբ, սա միակ փոփոխությունը չէ.

«Ներկայում որոշակի սահմանափակում կա  դրված վարկային պարտավորություններ ունեցող կազմակերպությունների վրա՝ գնումներին մասնակցության մասով»:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Ռադիլուրի» հետ զրույցում ընդգծում է՝  ինչպես մյուս ոլորտներում, այստեղ էլ շուկաները կենտրոնացված են: Առանձնացնում է բենզինի, մատակարարվող  սննդի  շուկաները:

Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը նույնպես կարևորում է գնումների համակարգում տեղական արտադրողների  մասնակցությանը: Ի դեպ, օրենսդրությունը որևէ արտոնություն չի տալիս տեղական արտադրողին:

ԵԱՏՄ կանոնակարգի համաձայն ու պահանջներով,  մարտի 25-ից  հետո  գնումների պատվերներն աստիճանաբար կներկայացվեն նաև ռուսերենով: Ֆիննախում թարգմանել են օրինակելի փաստաթղթերի բոլոր ձևերը։

Կառավարությունում վստահ են՝ աստիճանաբար այս ոլորտում խնդիրները կվերանան:

0:00
0:00