ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թալիշ` ապրիլյան պատերազմի լուռ ու խոսուն վկան
2019-04-02 18:20:12

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Թալիշը ապրիլյան պատերազմի եւ հետագա իրադարձությունների լուռ ու խոսուն վկան է: Այստեղ հետապրիլյան առաջին ամիսներից զինվորականների հետ կողք կողքի շինարարներն են:

Վերակառուցում են տներն ու հասարակական կառույցները: Բնակիչներին արդեն երեսուն տուն է սպասում, դպրոց, համայնքային այլ կառույցներ: 13 տուն կավելանա ապագայում՝ ասում է շինարարներից  Արմեն Մարտիրոսյանը:

Հայկական երկու հանրապետությունների նախագահները երեկ Թալիշում էին: Հարգանքի տուրք է մատուցվել նահատակների հիշատակին, ծաղիկներ են դրվել  արցախյան ազատամարտում նահատակված թալիշցիների հիշատակին կառուցված հուշարձանի մոտ:

«Թալիշն իսկական հայկականության խորհրդանիշ է։ Խորհրդանիշ է, որ այն, ինչ մերն է պատմականորեն, կապված է մեր ժողովրդի, մեր մշակույթի, մեր ոգու հետ, միշտ մեր հետ է լինելու»,- Թալիշում լրագրողների հետ զրույցում ասել է  Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Երկու հայկական հանրապետությունների նախագահները նաեւ հանդիպել են ապրիլյան պատերազմի մասնակիցների հետ:

Պատերազմի մասնակիցներից մայոր էդիկ Մալոյանը  հիշում է Ռոբերտ Աբաջյանի հետ վերջին զրույցը: Մինչ կշրջանցեին դիրքը, որտեղ թշնամու օղակում հայտնված հերոսն էր, նա  պայթեցրեց իրեն:

Ապրիլյան պատերազմի մասնակից սպաներն այսօր էլ շարունակում են ծառայությունը:  Կապիտան Ուրֆանյանի դիրքը սրբության սրբոց է դարձել:

Ապրիլյան պատերազմը համախմբեց բոլորին: Դիրքում կանգնած տղաներին միացան կամավորները: Նրանցից շատերը  նաեւ 1992-1994 թվականների մարտերով են անցել:

Այս օրերին մինչ ապրիլ ու դրանից հետո արված-չարվածի մասին ավելի շատ է խոսվում: Ապրիլը մեծ դաս էր, որ հերթական անգամ ապացուցեց  արցախյան ասացվածքի ճշմարտացիությունը. «Կյուլին նհետ հընգրոթուն ըրա, բայց մհակը ծերքատ վերմեր քցիր»:

0:00
0:00