ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-04-03 10:00:22
  • «Առավոտ». «Կպարտադրենք կապիտուլյացիայի, մեր մի զինվորը բազմապատկման աղյուսակ ունի, մեկս դառնում ենք 200, դե թող փորձեն»
  • «Փաստ». «Համակարգը չի կարելի խարխլել». Բաբկեն Պիպոյանն անթույլատրելի է համարում գյուղնախարարության նախագիծը
  • «Ժողովուրդ». ՄԻՊ-ի զեկույցն ու Քոչարյանի հանդիպման մանրամասները
  • «Ժամանակ». Մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի

«Կպարտադրենք կապիտուլյացիայի, մեր մի զինվորը բազմապատկման աղյուսակ ունի, մեկս դառնում ենք 200, դե թող փորձեն»

Առավոտը» զրուցել է «Արծիվ» մահապարտների միություն ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի հետ ապրիլյան պատերազմի սխալների բացահայտման, արտաքին գործոնի եւ այլ խնդիրների մասին:

Ապրիլյան պատերազմը, որը տեղի ունեցավ 3 տարի առաջ, մի շարք հարցեր է առաջացրել: Նա վստահեցրել է, որ այդ հարցերի պատասխանները այսօր գրեթե ստացել են: Ամեն մի պատերազմի մեջ գաղտնիք կա: Բայց դեմ է բանակի գաղտնիքների հրապարակմանը, դրանք նաև մեր թերություններն են, ու պատերազմը դեռ չի ավարտվել:

Այս պահին պաշտպանության նախարարությունը դիտարկում է ստրատեգիական նոր պլան՝ ռազմավարություն, որը ցանկացած դեպքում հնարավոր կտա հակահարված տալ եւ անցնել հարձակողական մարտի:

Ինչ վերաբերում է տեխնիկական, տակտիկական թերություններին, տեխնիկական զինվածության աստիճանին, այս կամ այն հրամանատարի սխալին, տվյալ ուղղության վրա ուժերի կենտրոնացման եւ գլխավոր հարվածի ուղղությունը փոխելուն, հետախուզական տվյալներին, իհարկե, այդտեղ թերություններ եղել են: Հնարավոր էր 20-30 տոկոսով խուսափել դրանից, եթե անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեին: Բայց հեշտ է դա ասել իրադրությունը փոխվելուց հետո:

Մեր ներքին համախմբվածությունը պատերազմի ժամանակ զգաց թե՛ սփյուռքը, թե՛ Հայաստանը, նրա խոսքով, դրանից է նաեւ, որ հեղափոխությունը թափ առավ.

«Մենք պիտի իմանանք, որ մենք մեր ինքնապաշտպանական ուժերի բազմապատկման աղյուսակը պիտի գծենք: Պաշտպանության նախարարը դա ասաց, նա գիտի մեր պոտենցիալը, մենք մի քանի քայլ առաջ ենք նրանց թե՛ մտքի, թե՛ ռազմական պոտենցիալի, զենքեր լցնելու, կուտակելու, դա կրակելու համար: Մենք գիտենք, որ դրա հնարավորությունն ունենք: Դրա համար մեր ստրատեգիան է միայն ու միայն կռիվներ մղել՝ մեր տարածքներից դուրս: Տարածքներ՝ նոր տարածքների դիմաց: Եվ դա նրանց հոխորտալու պատասխանն է, որ մենք երբեք խաղաղություն մուրացող ժողովորդ չենք: Հաղթանակած բանակը պիտի ի՞նչ խաղաղություն մուրա: Ընդհակառակը, մենք պարտադրել ենք զինադադարի, բայց մենք նաեւ կպարտադրենք կապիտուլյացիայի: Այսօր բանակի զինվորը պատրաստ է դրան: Մեր մի զինվորը նոր տեխնիկայի զարգացման եւ խնդիրների վերլուծման մեջ բազմապատկման աղյուսակ ունի, մեկս դառնում ենք 200, դե թող փորձեն»:

«Մենք պիտի իմանանք, որ մենք մեր ինքնապաշտպանական ուժերի բազմապատկման աղյուսակը պիտի գծենք: Պաշտպանության նախարարը դա ասաց, նա գիտի մեր պոտենցիալը, մենք մի քանի քայլ առաջ ենք նրանց թե՛ մտքի, թե՛ ռազմական պոտենցիալի, զենքեր լցնելու, կուտակելու, դա կրակելու համար: Մենք գիտենք, որ դրա հնարավորությունն ունենք: Դրա համար մեր ստրատեգիան է միայն ու միայն կռիվներ մղել՝ մեր տարածքներից դուրս: Տարածքներ՝ նոր տարածքների դիմաց: Եվ դա նրանց հոխորտալու պատասխանն է, որ մենք երբեք խաղաղություն մուրացող ժողովորդ չենք: Հաղթանակած բանակը պիտի ի՞նչ խաղաղություն մուրա: Ընդհակառակը, մենք պարտադրել ենք զինադադարի, բայց մենք նաեւ կպարտադրենք կապիտուլյացիայի: Այսօր բանակի զինվորը պատրաստ է դրան: Մեր մի զինվորը նոր տեխնիկայի զարգացման եւ խնդիրների վերլուծման մեջ բազմապատկման աղյուսակ ունի, մեկս դառնում ենք 200, դե թող փորձեն»:

«Համակարգը չի կարելի խարխլել». Բաբկեն Պիպոյանն անթույլատրելի է համարում գյուղնախարարության նախագիծը

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում հույս է հայտնել, որ գյուղատնտեսության նախարարության ներկայացրած նախագիծը կյանքի չի կոչվի: Խոսքն այն նախագծի մասին է, ըստ որի՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմին հանդիսացող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխարեն լիազոր մարմին պետք է հանդիսանա ԳՆ-ն:

«Փաստի» հետ զրույցում Բաբկեն Պիպոյանը շեշտել է, որ շատ կարևոր է հաշվի առնել լաբորատորիայի առանձնահատկությունը: «Լաբորատորիան վերահսկողական ծառայություններ, ուսումնասիրություններ է իրականացնում անասնաբուժության, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության ոլորտում: Վերահսկողության ներքո գտնվող պետական լաբորատորիան կաշկանդված է ազատ գործել սննդի մասով: Եվ այդ իմաստով պետք է քայլեր ձեռնարկել: Բայց, մյուս կողմից, վերահսկող մարմնի համար առաջնային է անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառում վերահսկողական գործիքներ ունենալը: Եվ եթե այս ծառայությունը վերցնում են նրա ենթակայությունից, դա անուղղակի նշանակում է, որ թուլացնում են պետական վերահսկողությունը: Բացի այդ, ԳՆ-ն հենց ինքն անասնաբուժության ոլորտում պետությանը ծառայություն է մատուցում, այսինքն, պատվաստումներ է իրականացնում: Եվ երբ լաբորատորիան փոխանցում են գյուղնախարարությանը, ստացվում է՝ այն ծառայություն է մատուցում, և ինքն իրեն վերահսկում է, և սա այն դեպքում, երբ վերահսկող մարմինն այլ մարմին պետք է լինի»,-ասել է Բ. Պիպոյանը՝ շեշտելով, որ սա մեծագույն խնդիր է:

«ԳՆ-ի ենթակայությամբ անասնաբույժը գնում և սրսկում է իրականացնում, իսկ հետո լաբորատորիան պետք է որոշի՝ սրսկումն արվե՞լ է, թե՞ ոչ: Հիմա պարզ է չէ՞, որ օբյեկտիվ փորձաքննության համար լաբորատորիան ԳՆ-ի կազմում չպետք է լինի: Հետևաբար, պետք է լինի վերահսկողի՝ ՍԱՏՄ-ի կազմում: Մեծ հաշվով, համակարգը չի կարելի խարխլել: Սիրողական ձևով ինչ-որ քայլեր ձեռնարկելն անթույլատրելի եմ համարում»,-նշել է Բ. Պիպոյանը՝ ընդգծելով նաև հնարավոր լուրջ ռիսկերի մասին, որոնք կարող են լինել ոչ միայն վերահսկողական մեխանիզմների, այլև, ընդհանրապես, պետությանը մատուցվող ծառայությունների մասով:

Թերթի զրուցակցի խոսքով՝ տրամաբանություն չկա ծառայություն մատուցողին տալ այն լաբորատորիան, որը հաստատելու է, թե ծառայություն մատուցվե՞լ է, թե՞ ոչ: Նա պարզ օրինակ է բերել. «ԳՆ-ի ենթակայությամբ անասնաբույժը գնում և սրսկում է իրականացնում, իսկ հետո լաբորատորիան պետք է որոշի՝ սրսկումն արվե՞լ է, թե՞ ոչ: Հիմա պարզ է չէ՞, որ օբյեկտիվ փորձաքննության համար լաբորատորիան ԳՆ-ի կազմում չպետք է լինի: Հետևաբար, պետք է լինի վերահսկողի՝ ՍԱՏՄ-ի կազմում: Մեծ հաշվով, համակարգը չի կարելի խարխլել: Սիրողական ձևով ինչ-որ քայլեր ձեռնարկելն անթույլատրելի եմ համարում»,-նշել է Բ. Պիպոյանը՝ ընդգծելով նաև հնարավոր լուրջ ռիսկերի մասին, որոնք կարող են լինել ոչ միայն վերահսկողական մեխանիզմների, այլև, ընդհանրապես, պետությանը մատուցվող ծառայությունների մասով:

ՄԻՊ-ի զեկույցն ու Քոչարյանի հանդիպման մանրամասները

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՄԻՊ միջնորդությունից հետո կատարվել են Մարտի 1-ի գործով մեղադրյալներից կալանքի տակ պահվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահանջները: Ըստ ՄԻՊ տարեկան զեկույցի` ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կալանքի տակ գտնվելու ընթացքում Քոչարյանը ՔԿՀ ծառայողների վերաբերմունքից դժգոհություն չի հայտնել:

Սակայն ՄԻՊ-ի հետ առանձնազրույցի ընթացքում Քոչարյանը բարձրացրել է ՔԿՀ խցում համակարգիչ կամ էլէկտրոնային համարժեք միջոց ունենալու, ողջ գույքի, այդ թվում՝ կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաեւ ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը: Եւ, ահա, ՄԻՊ միջամտությունից հետո լուծվել են այդ խնդիրները. տրամադրվել է համակարգիչ, հանվել է կենսաթոշակի վրա դրված կալանքը: Միայն շարունակվում է պահպանվել արգելքը մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, որը քրգործով վկայի կարգավիճակ ունի: Ըստ թերթի՝ ենթադրվում է՝ խոսքն ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի մասին է:

Մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ կառավարության եւ Կենտրոնական բանկի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում մինչեւ տարեվերջ դրամը կարժեզրկվի մոտ 20 դրամով՝ հատելով 500 դրամի հոգեբանական շեմը:

«Սա արվելու է արտահանումը խթանելու ծրագրի շրջանակում, չնայած պարզ է, որ դրամի արժեզրկումը հանգեցնելու է գնաճի եւ բնակչության իրական եկամուտների նվազեցման: Բայց գնաճից կարող է օգտվել կառավարությունը՝ մեծացնելով բյուջետային մուտքերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ այս տարվա բյուջետային մուտքերը կարող են 40 մլրդ դրամով գերազանցել բյուջեով նախատեսվածը, եւ ըստ ամենայնի՝ նման տպավորիչ արդյունքն ապահովվելու է գնաճի հաշվին»,- գրում է թերթը: