ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վերածնվող հերոսներ
2019-04-03 11:14:56

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»

2016 –ի Ապրիլը մերօրյա հերոսների սխրանքի նոր էջ բացեց։ Շիրակի մարզից փոխգնդապետ Ալեքսան Առաքելյան, ավագ լեյտենանտներ Արգիշտի Գաբոյան, Հրաչ Գալստյան, Մերուժան Ստեփանյան, Աշոտ Շահբազյան, Բենյամին՝ Մոնթե-Եղոյան, Տիգրան Պողոսյան, սերժանտներ՝ Արման Անդրասյան, Վլադիմիր Մելքոնյան, Խաչատուր Հարությունյան։ Շարքայիններ՝ Վարդան Թադևոսյան, Վիկտոր Յուզիխովիչ, Գևորգ Վարդանյան, Տիգրան Աբգարյան։ Նրանց և 100 հայորդիների անուններ գրվեցին պատմության փառավոր էջերին։

«Երբ որ տղայիս բերեցին Գյումրի, յոթերորդն էր Ալիկս զոհվածների մեջ, ասացին թող լինի սա վերջինը, բայց նորից շարունակվեց։ Թող էնպիսի խաղաղ Հայաստան լինի, որ ոչ մի զոհ այլևս չլինի»,-ասում է փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի մայրը՝ Աստղիկ Առաքելյանը: Իսկ հայրը՝ Գևորգ Առաքելյանը, հավելում է. «Կաշխատիմ որ, քանի ողջ եմ, ապացուցեմ բոլորին որ Ալիկը կա, Ալիկի երեխեքը կան, Ալիկի հերն ու մերը կան»։

Վիշտը մեծ է, մեծ է նաև ճակատագրից վրեժ լուծելու ցանկությունը, իսկ ամենալավ վրեժը՝ վերածնունդն է, ավելի հզոր։

Ապրիլյան հերոսներից շատերի ընտանիքներում նորից ծնունդներ եղան։

Առաջին ծնունդը Գյումրիում էր։ Ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի մահից մեկ ամիս անց ծնվեց նրա դուստրը։ Հրաչն անհամբեր սպասում էր առաջնեկին, տեսավ՝ երկնքից։ «Ես էդ ժամանակ, Հրաչոյիս կորցնելուց հետո կսեի, մենակ երեխեն առողջ ծնվի», -ասում է Հրաչ Գայստյանի մայրը՝ Անահիտ Գալստյանը:

Փոքրիկ Անահիտի կարծիքով տատը նորից հուզվելու է, սիրում ու սթափեցնում է տատիկին որ չարտասվի։ Անահիտ տատիկն էլ որդուն հիշելիս հանուն Անահիտի ու բոլոր փոքրիկների ընտանիքում միայն ուրախ հույզերն են ի ցույց դնում։ Հոր և հորեղբոր մասին փոքրիկներն արդեն պատմություններ են պատմում։ «Կսեմ դու գիտես օր Հրաչ հոպարս սաղին իրա հրացանով կրակել է ու դառել է հրեշտակ»,-ասում է Հրաչ Գալստյանի չորսամյա եղբոր որդին՝ Վարդան Գալստյանը: Անահիտն ամեն օր ընտանիքի անդամների հետ մեկտեղ հոր լուսանկարն է համբուրում, դեռ պարզ չի խոսում, բայց՝ սիրով պատմում է․․․ Մեկ տարի անց Հրաչի եղբոր ընտանիքում Հրաչի ծննդյան օրը լույս աշխարհ է գալիս ևս մեկ Հրաչ Գալստյան։ Փոքրիկ Հրաչը մրսել էր ջերմում է, Անահիտն է մխիթարում։

Գյումրիում հաջորդ ծնունդը փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի գերդաստանում էր, եղբոր ընտանիքում։ Հորեղբոր հերոսական արարքների,զինվորական ու մարդկային որակների մասին փոքրիկին ամեն օր պատմում են։ Փոքրիկ Ալիկն արդեն ունի իր զինվորական համազգեստը, նախասիրություններն ու սիրած երգերը, որոնք հայ քաջերի մասին են։

Ամենավերջին Վերածնունդը Գյումրիում Վիկտոր Յուզիխովիչ կրտսերն էր, ում մասին մայրը երազում է տեսել, հերոս որդին է հուշել։ «Երազով եկավ չէ, ասավ մա ես արդեն տունն եմ»,- պատմում է Աննա Յուզիխովիչը՝ Վիկտոր Յուզիխովիչի մայրը:

Արդեն 5 ամիս կրտսեր Վիկտոր Յուզիխովիչը տանն է, խոսափողը տեսավ, ուզում է ինչ-որ բան պատմել, բայց դեռ լեզուն չի բացվել, փոքրիկը շատ նեղվեց։ Ծնողները պատմում են սիրում է ժամերով մուլտֆիլմ ու եղբոր նկարներին նայել։

2016-ի ապրիլին ավելի քան 100 երիտասարդներ իրենց նվիրեցին ազգին ու ընդմիշտ բնակվեցին յուրաքանչյուր հայի սրտում։ Նորածին հայորդիներին արդեն անվանակոչում են նորօրյա հերոսների անունով։ Տանկիստ Տիգրանի սխրանքների մասին լսելով Քեթի գյուղում, Խաչատրյանների ընտանիքում լույս աշխարհ եկած փոքրիկին անվանակոչում են Տիգրան։

«Շատ քաջ է եղել Տիգրանը, մեր Տիգրանն էլ է ցանկալի որ քաջ լինի»,- ասում է Արմինե Խաչատրյանը՝ փոքրիկ Տիգրանի մայրը:

Տանկիստ Տիգրան Աբգարյանի ընտանիքի մխիթարությունը դարձավ փոքրիկ Տիգրանը։ Հերոսի եղբայրը ժորա Աբգարյանը նույնիսկ եղբոր ու փոքրիկի բնավորության նմանություններ է տեսնում, համեստ ու խիզախ։ Եղբոր բաժին նվերներնը փոքրիկ Տիգրանին է բերում։ Ժորան նաև պատանիների համար մարտական պատրաստության ակումբ է բացել, ամենակրտսեր անդամին՝ Տիգրանին էլ անձամբ է սովորեցնում, առաջժմ՝ խաղալիք տանկեր ու ռազմամեքենաներ վարել։ Փոքրիկ Տիգրանը Ժորային մշատապես սպասում է, ասստեղ եղբայրությունը միայն արյան կանչով չի որոշվում.

«Քանի որ լսել եմ, որ զոհված Տիգրանն էլ է ժառանգել Տիգրան մեծի անունը, թող Տիգրան մեծի պես պայքարեն միշտ»

Հերոսներ ծնող ազգի ամենամեծ հերոսները մայրերն են, նրանք դարձյալ լռեցրին վիշտը, կյանք տվեցին նոր հերոսների, այս անգամ ավելի հզոր ապահգայի լավատեսությամբ։

0:00
0:00