ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայկական արտադրության կենցաղային իրեր՝ վերամշակված հումքից
2019-04-03 14:05:08

Green Shop 4eco-ն վաճառում է վերամշակված թափոններից պատրաստված ապրանքներ, որոնց վաճառքից ստացված գումարների շնորհիվ կիրականացվեն թափոնների տեսակավորման և հավաքագրման ակցիաներ։

ՀՀ կառավարության ֆեյսբուքի էջում Green shop 4eco-ի գործունեության մասին պատմող տեսանյութ է հրապարակվել:

Հայկական արտադրության կենցաղային իրեր վերամշակված հումքից հնարավոր է ձեռք բերել «Կանաչ խանութից»։ Ինքնարժեքին ավելացված գումարով նախաձեռնողները կփորձեն ծածկել թափոնների հավաքման ակցիաների ծախսերը։

Վաճառվում են, օրինակ, վերամշակված պլաստիկից ծաղկամաններ, որոնք ավելի մատչելի են։

«Օրինակ՝ 17 լիտր տարողությամբ թուրքական ծաղկամանը վաճառվում է 1200 դրամով, իսկ հայկականը՝ 950 դրամով»,- ասում է «Թուղթը աղբ չէ» նախաձեռնության հեղինակ Հռիփսիմե Մկրտչյանը: Թերթից նաև գրիչներ են պատրաստում և վաճառում:

Հայաստանում գրեթե վերամշակվում է ամեն ինչ: «Ունենք 5-6 գործարան, որտեղ վերամշակվում է պլաստիկը, նաև վերամշակված թղթից տոպրակներ են պատրաստվում»,-նշել է նա: