ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ստամբուլի քաղաքապետի ձայների վերահաշվարկ է սկսվել
2019-04-03 14:39:41

«Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից քաղաքապետի ընտրության արդյունքները բողոքարկելուց հետո Ստամբուլի ութ շրջաններում Թուրքիայի ԲԸՀ-ն ձայների վերահաշվարկ է սկսում ՝ հայտարարել է Բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Սադի Գյուվենը:

ԱԶԿ-ն, ավելի վաղ, դիմել էր Բարձրագույն ընտրական հանձանաժողով՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ, ըստ որի հաղթում է ընդդիմության թեկնածուն:

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձանաժողովը, մասամբ ամփոփելով մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, հայտնել էր, որ Ստամբուլում քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4.159.650 ձայն, իսկ ԱԶԿ-ի թեկնածու Բինալի Յըլդըրըմը` 4.131.751 ձայն: Ըստ ընտրական հանձնաժողովի՝ իշխող կուսակցությունը պարտություն է կրել Թուրքիայի Անկարա, Իզմիր, Մերսին, Անթալիա և այլ խոշոր քաղաքներում։

ԱԶԿ-ի գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է, որ իրենք պատրաստվում են նաև բողոքարկել Անկարա նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։