ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը
2019-04-03 16:38:06

Կյանքի 69-րդ տարում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը:  

Ալեքսեյ Բուլդակովը ծնվել Է 1951 թվականի մատի 26-ին: 1969 թվականին նա ավարտել է Պավլոդարի Ա. Պ. Չեխովի անվան դրամատիկական թատրոնին կից Երիտասարդական թատերական ստուդիան:

Դերասանը հանդիսականների հիշողության մեջ է մնացել այնպիսի ֆիլմերում խաղացած դերերով, ինչպիսիք են «Ես ռուս զինվոր եմ», «Ազգային որսորդության առանձնահատկությունները», «Ազգային ձկնորսության առանձնահատկությունները», «Պահակախումբ» կինոնկարները:

Իր կարիերիայի ընթացքում դերասանն ավելի քան 70 դեր է խաղացել կատակերգական, դետեկտիվ, պատմական ու պատերազմական ֆիլմերում: