ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գերմանիա ՍԴ նախագահը գալիս է Հայաստան
2019-04-03 16:45:58

Հայաստանի Սահմանադրական դատարանի հրավերով, ապրիլի 4-5-ը պաշտոնական այցով Երևան է ժամանելու Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Դատարանի նախագահի տեղակալ և առաջին Սենատի նախագահ Շտեֆան Հարբարթը, Դատարանի դատավորներ, աշխատակազմի ղեկավարը:

Այցի նպատակն է երկկողմ իրավական համագործակցության հետագա ամրապնդումն ու սահմանադրական արդարադատության իրականացման ոլորտում փորձի փոխանակումը: Այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական և աշխատանքային հանդիպումներ, փոխանցում է ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջը: