ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խմբակային ծեծկռտուք Նալբանդյան գյուղում
2019-04-03 16:54:43

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ   
                  

Ապրիլի մեկին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում մի խումբ անձինք  ծեծի են ենթարկել նույն գյուղի բնակիչ Ռոլանդ Շավերշյանին: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի մեկին, Նլբանդյան գյուղի դպրոցի մոտ գտնվող այգում: Շավերշյանը ստացել է մարմնական վնասվածքներ գլխի և կրծքավանդակի շրջանում  և  գնտվում է Արմենիա բժշկական կենտրոնում:


Գարնանային արձակուրդներից հետո  ապրիլի մեկին՝ երկուշաբթի օրը, կեսօրին  Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի դպրոցին հարակից այգում  մի խումբ տղաներ ծեծի են ենթարկել  նույն դպրոցի 12-րդ դասարանի սովորող Ռոլանդ Շավերշյանին: Տուժածի մայրը՝ Սիմա Շավերշյանը  պատմում է, որ տղային ծեծել են երկաթե ձողերով ու փայտով:

Մոր պատմելով ծեծկռտուքին մոտ 30 մարդ է ներգրավված եղել,  բայց ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր  Ռաֆիկ Սարգսյանն ասաց, որ  գործի վերաբերյալ բացատրություն է տվել  անչափահաս 2 դպրոցական:

«Անչափահասներ Գոռ Ադամյանն ու Յուրիկ Գինոսյանը  դասերից հետո դպրոցի հարակից այգում հանդիպել են համագյուղացի Ռոլանդ Շավերշյանին, ուսով անզգուշաբար դիպչել են նրան, հետո նրանց միջև ծագել է խոսակցություն, որը վերածվել է վիճաբանության, միմյանց քաշքշել են, որից հետո Գոռն ու Յուրիկը վերցրել է փայտի կտորներ, որով հարվածել են Ռոլանդ Շավերշյանին»:


Տուժողի մայրն ասում, որ Նալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանն է կանխել միջադեպը. «Եթե գյուղապետը չլիներ, ինչ կլիներ իմ երեխայի վիճակը»:

Արմենիա բժշկական կենտրոնում հանդիպեցի Նալբանդյան համայնքի ղեկավարին, ով  հրաժարվեց խոսել ծեծկռտուքի ու իր միջամտության մասին, նշելով, որ երեխաները կռվել են, հարցը կհարթվի և այս խնդրի  շուրջ չպետք է աղմուկ բարձրացնել:

«Երեխա են, կռիվ են արել, այդպիսի դեպքերը շատ են լինում: Գյուղ տեղ է, երեխա են, կռիվ են արել, կբարիշեն, ինչ է եղել: Ճիշտ չեք անում, որ խառվում եք էս հարցին, ես այդպես եմ մտածում, անիմաստ լարվածություն է ստեղծվում»:


Ծեծի արդյունքում Ռոլանդ Շավերշյանը  ստացել է  մարմնական վնասվածքներ, ում առաջին օգնությունը ցուցաբերեվել է  Արմավիրի բժշկական կենտրոնում: Ընդունարանի գրանցման գրքում նշվել է, որ Ռոլանդ Շավերշյանը Արմավիրի հիվանդանոց է ընդունվել  գլխուղեղի վնասվածքով՝  գլխուղեղի ցնցում, գլխի շրջանի սալջարդ, քթոսկրի կոտրվածք և  կրծքավանդակի ձախ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդով: Նյարդաբան Կարինե Մելքումյանն ասաց, որ հիվանդին անհրաժեշտ էր գլխուղեղի հետազոտություն և տեղափոխել  են Երևան, մասնագիտացված բաժանմունք:

Առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց, գլխի  բաց վերքերը կարելուց հետո հիվանդին տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն:


Ռոլանդ Շավերշյանը դժվարությամբ է խոսում և դեպքի մանրամասները չի հիշում : Նա մի կերպ  կարողացավ արտաբերել մի քանի բառ: 
«Կանչեցին, Գոռ էր անունը, փայտերով խփեցին»:

Ռոլանդի մայրն ու հարազատները պնդում են, որ տղային  խմբակային ծեծի  էլի են ենթարկել: Սիման իր 2 երեխային միայնակ է մեծացնում, պահանջում է խնդրի լուծում: Ծանր մարմնական վնասվածքներ ստացած Ռոլանդ Շավերշյանն այժմ բուժվում է Արմենի բժշկական կենտրոնում:

0:00
0:00