ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչո՞վ է պայմանավորված հարկային եկամուտների ավելացումը
2019-04-03 18:11:28

 Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հարկային  եկամուտների կտրուկ աճ՝ այս տարվա առաջին եռամսյակում: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր ամփոփել է տվյալները:  Դրանք ավելացել են 4 տոկոսով։

ՀՅԴ ԳՄ անդամ, էկոնոմիկայի հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը կարծում է, որ սա նաև ստվերի կրճատման հաշվին է եղել:

«Ռադիոլուրի» զրուցակից տնտեսագետը վստահ է՝ եթե տնտեսության մեջ ներդրումներ չարվեն, դրանք ուղիղ  գծով նվազելու են: Դավիթ Անանյանը  նաև  հայտնել է, որ իրենց մոտ ապրիլին էլ են լինելու պարգևատրումներ, ինչպես հունվար, փետրվար, մարտ ամիսներին:

Մեր երկրում այս տարվա առաջին եռամսյակում  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  հարկային եկամուտներն  ավելացել են 4 տոկոսով:  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի  տեղեկացմամբ՝

«1 տրիլիոն 401 մլրդ 875 մլն դրամ, սա 2019 թվականի պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտներն ու պետական տուրքերն են։ Տարվա առաջին եռամսյակի ծրագրային համամասնությունը սահմանված է 285.1 մլրդ դրամ»:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն ավելի են 55.5 մլրդ դրամով կամ 32.8 %-ով, մաքսային եկամուտները՝ 2.8 մլրդ դրամով կամ 4.1%-ով։

2019 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 8 միլիոն 361 հազար 119 հատ ավել ՀԴՄ կտրոն: Անանյանը գիտի՝ ինչքան շուտ շրջանառության հարկի շեմը 58  մլն դրամի բարձրանա, այնքան  ավելի լավ կլինի թե իրենց, թե տնտեսվարողների համար. «Ես գիտեմ, որ այս պահին դեռևս չկա հարկ վճարող՝ շրջահրկի դաշտում գործող, որը գերազանցել է 58 մլն դրամի շեմը, սակայն, ինչքան շուտ, այնքան լավ»:

ՀՅԴ ԳՄ անդամ, էկոնոմիկայի հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը սա դրական է համարում: Միաժամանակ նկատում է՝ հարկային եկամուտների ավելացումը նաև  ստվերի կրճատմամբ է  պայմանավորված։ «Ռադիոլուրի» զրուցակիցն ընդգծում է՝

«Եթե նույն շեշտադրումն է արվում, որ նախկինում չվճարված հարկերի ԱԱԾ-ով ճնշմամբ են բերել, դա նույնպես կարող է ազդել հարկային եկամուտների վրա»:

Սակայն, Գրիգորյանի խոսքով, սա ժամանակավոր աճ է.

«Մարդուն եթե գնացին, ստուգեցին, պատժեցին, օրենքով սահմանված կարգով եկամուտները բերեցին, վաղը այդ եկամուտների ակնկալիքը մենք չենք կարող ունենալ»:

«Եթե տնտեսությունում ներդրումներ չլինեն, եկամուտները ուղիղ կպակասի այնքանով, որքանով ավելացել են»,- կարծում է զրուցակիցս:      

Առջևում հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն են, տնտեսվարողների բողոքի ակցիաներն էլ բարձրացվող հարկերի դեմ՝ ավելանում: ՊԵԿ նախագահը  գրավատների աշխատակիցներին հորդորում է ազնիվ լինել՝ 20 տարի է հարկի վերանայում չի արվել, շահութահարկն էլ ոչ թե ավելանում է, այլ՝ նվազում:  

Խնդրահարույց փաթեթն արդեն խորհրդարանում է, աշխատանքային քննարկումներ է անցնում:

0:00
0:00