ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բրիտանական խորհրդարանն ընդունել է Brexit-ի հետաձգման մասին օրինագիծը
2019-04-04 10:10:02

Բրիտանական խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատն ընդունել է օրինագիծը, որով կառավարությանը պարտավորեցնում է Եվրամիությանը կրկին խնդրել Brexit-ի հետաձգման մասին: Օրինագծին կողմ է քվեարկել 313 պատգամավոր, դեմ՝ 312: Այժմ օրինագծին պետք Է հավանություն տա Լորդերի պալատը: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա ապրիլի 5-ին:

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիությունը Մեծ Բրիտանիային Brexit-ի հետաձգման համար այլևս ժամանակ չի տրամադրի: Նրա խոսքով, բրիտանական խորհրդարանը պարտավոր է հաստատել Brexit-ի հարցով համաձայնագիրը մինչև ապրիլի 12-ը: Նա նաև հավելել է, որ Մեծ Բրիտանիան այլևս ժամանակ չի ստանա ԵՄ-ից դուրս գալու համար, եթե խորհրդարանը չընդունի գործարքը:

Տես նաև՝