ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պատգամավորն առաջարկում է հարկային փոփոխությունների նոր նախագիծ
2019-04-04 10:40:48

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում:

Իր ֆեյսբուքյան գրառման մեջ նա նշել է, որ սա լավ նորություն է հատկապես ՓՄՁ ոլորտի և հանրային սննդի ոլորտում աշխատող գործարարների համար: Տնտեսագետ պատգամավորը մասնավորապես, առաջարկել է շրջանառության հարկի շեմը 58 մլն դրամից վերադարձնել 115 միլիոն դրամի, և նվազեցնել հանրային սննդի ոլորտում գործող ընկերությունների հարկային բեռը` այն ամրագրելով 2018-ի երկրորդ կիսամյակի համար սահմանված չափով՝ իրացման շրջանառության 6 տոկոս` հանած ծախսերի 3 տոկոս, բայց ոչ պակաս իրացման շրջանառության 4 տոկոսից (2019 թվականի հունվար 1-ից գործում է 8 տոկոս՝ հանած 5 տոկոսը):