ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պետք է ամրացնել հարևանության արևելյան մասը. Պյոտր Սվիտալսկի
2019-04-04 11:16:40

Հայաստանում անցկացվում է ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողով՝ ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի, Ռումինիայի պետական քարտուղար Դան Նեկուլաեսկու, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու մասնակցությամբ։

Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը շատ լավ օրինակ է որպես երկիր, որտեղ ի վիճակի են իրականացնել մեծ փոփոխություններ՝ համաժողովում ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Այսօրվա համաժողովը լավ հարթակ է հայերի համար՝ հայտարարելու, թե որ ուղղությամբ են ցանկանում տանել Արևելյան գործընկերությունը՝ նշել է նա:

Արևելյան գործընկերության առաջնահերթությունների մասին խոսելիս Սվիտալսկին նկատել է, որ ոչ մի թաքնված օրակարգ այն չունի:

«Դեռևս կան մարդիկ, ովքեր կարծում են, որ այստեղ կար թաքնված օրակարգ, նրանք դավադրության տեսության համակիրներն են: Գաղափարն այն էր, որ պետք է ամրացնել հարևանության արևելյան մասը», - ասել է ԵՄ դեսպանը:

Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) համատեղ քաղաքական նախաձեռնություն է, որի նպատակն է խորացնել և ամրապնդել հարաբերությունները Եվրոպական միության (ԵՄ), իր անդամ պետությունների և վեց արևելյան հարևանների միջև՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի: Նախագիծը ստեղծվել է Եվրամիության կողմից։ Այն ներկայացվել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ Եվրախորհրդի ընդհանուր հարցերի և արտաքին կապերի խորհրդում և մեկնարկել է 2009 թ. մայիսի 7-ին՝ Պրահայում տեղի ունեցած գագաթաժողովում ։