ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 43 հարց է (լրացված)
2019-04-04 11:30:58

Լրացված է՝ 12:40-ին

Կառավարության նիստի չզեկուցվող հարցերից մեկով ապրիլի 8-ին ժամը 11-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի: Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ Վազգեն Մանոկյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ:

Լրացված է՝ 11:40-ին

«Ստվերի դեմ պայքարի շրջանակներում ՀԴՄ չտրամադրող գազալցակայան չպետք է լինի»,-կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձել է ԱԳԼՃԿ-ներում լիցքավորվող գազի գնի փոփոխությանը:

Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հայտնել է, որ Գազպրոմ Արմենիա ընկերությունը ավելացրել է ԱԳԼՃԿ-ներին տրամադրվող գազի խտությունը, սակայն տնտեսվարողները դիսպենսերներում փոփոխությումները չեն կատարել:

Փաշինյանը հայտարարել է, որ գազի գինը գաղտնի չի փոխվել, Հարկային օրենսգիրքը դեռ ուժի մեջ չի մտել, որով նախատեսվում է վաճառվող գազի չափման միավորի փոփոխություն: Կառավարության ղեկավարը նաև հայտարարել է, որ օրենսդրական այս փոփոխությունը ԱԳԼՃԿ-ներում վաճառվող գազի գնի փոփոխության պատճառ դառնալ չի կարող:

Կառավարությունում չեն բացառել, որ ստեղծված իրավիճակը գուցե արհեստականորեն ստեղծել են տնտեսվարողները: «Որևէ մեկը չփորձի մեր բարեկրթությունը թուլություն դիտարկել, որևէ մեկը թող չտրվի ժողովրդի վստահությունը ստացած կառավարության ուժն իր ծնոտին զգալու գայթակղության»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Տեղադրված է 11:30-ին

Կառավարության հերթական նիստը օրակարգում 43 հարց է, որից 30-ը չզեկուցվող է, իսկ երեքը` գաղտնի: Կառավարությունը կքննարկի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագիրը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագծերը: Կներկայացվի նաև «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: