ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վարչապետը ստորագրել է Ա. Շիրինյանին ՀՀՌԽ-ի անդամ նշանակելու որոշումը
2019-04-04 12:06:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արա Շիրինյանին վեց տարի ժամկետով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին.

«Ղեկավարվելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 29-րդ հոդվածի 23-րդ մասով եւ հիմք ընդունելով 2019 թվականի ապրիլի 1-ի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի թիվ 1-Ա որոշումը՝ Արա Շիրինյանին նշանակել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»: