ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ Պաշտպանության նախարարը շնորհավորել է մեր սակրավորներին
2019-04-04 13:01:33

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհավորել է մեր սակրավորներին ականների վտանգի իրազեկման և հակաականային գործունեությանն աջակցելու միջազգային օրվա առթիվ, որը 2005թ.-ից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է ամեն տարի ապրիլի 4-ին: ՊՆ-ի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նախարարի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին ու նրա ղեկավարին ուղղված շնորհավորանքը:

2011թ.-ին ՀՀ կառավարությունը, ստանձնելով երկրի ականապատ տարածքների ականազերծման պատասխանատվությունը, հիմնադրել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Հայաստանի 4 մարզերում (Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք, Վայոց Ձոր) կան ականային վտանգ պարունակող տարածքներ, որոնց անմիջական հարևանությամբ բնակվում է շուրջ 35,000 մարդ: Հայաստանում ականային պատահարներից 700-ից ավելի մարդ է տուժել: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ռազմավարությունն ըստ առաջնահերթությունների է: Առաջին հերթին ականազերծվում են այն տարածքները, որոնք մեկ կմ-ից պակաս հեռավորության վրա են գտնվում բնակավայրերից:

2018 թվականի դեկտեմբերի 3-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ականային վտանգ պարունակող 123 տարածք կա, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 17.778.787 քմ:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազորված պետական մարմինը ՀՀ Պաշտպանության նախարարությունն է: