ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը
2019-04-04 14:45:44

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 5 հորիզոնականով: Մեր ընտրանին դասակարգման աղյուսակում գտնվում է 106-րդ տեղում:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջին հորիզոնականը պահպանել է Բելգիայի ազգային հավաքականը:

Իրենց տեղերը պահպանել են նաև Ֆրանսիայի և Բրազիլիայի ընտրանիները, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը: Մեկ հորիզոնական առաջադիմել է Անգլիան, որը չորրորդն է, իսկ Խորվաթիան նահանջել է հինգերորդ հորիզոնական:

Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում մեր խմբում ընդգրկված Իտալիայի հավաքականը 17-րդն է, Բոսնիա և Հերցեգովինան 35-րդ տեղում է, Հունաստանը՝ 43-րդ, Ֆինլանդիան՝ 60-րդ, իսկ Լիխտենշտեյնը 182-րդ հորիզոնականում է: