ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վիեննայի հանդիպումը հուսադրող է. Մոգերինի
2019-04-04 16:05:40

Ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ Վիեննայի հանդիպման արդյունքներն առաջընթացի հասնելու հույս են տալիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ մամուլի ասուլիսում ամփոփելով ԵՄ-Ադրբեջան ասոցիացիայի խորհրդի՝ Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:

«Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Վինեննայում կայացած վերջին հանդիպումը դրական էր: Այն, հունվարին փարիզյան համաձայնության, բարձր մակարդակի շփումների, հրադադարի խախտումների զգալի կրճատման հետ միասին, մեզ որոշ հույս է տալիս, որ գործընթացն առաջ կշարժվի, եւ որ երկու երկրները կկատարեն պարտավորությունները եւ բանակցություններ կվարեն առանց նախապայմանների»,- ասել է Մոգերինին:

Մարտի 29-ին Վիեննայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ հանդիպումը: Հանդիպման գլխավոր արդյունքը դարձել է կողմերի հայտնած պատրաստակամությունը՝ շարունակելու ուղղակի երկխոսությունը ղարաբաղյան հակարմարտության խաղաղ լուծման շուրջ։