ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վերջին նախազգուշացումը՝ նախկին օլիգարխներին
2019-04-04 16:35:51

Գազալցակայանների շուկայում կառավարությունը որևէ ազդեցություն թողնող որոշում չի կայացրել, և թանկացումների մասին բոլոր խոսակցությունները մանիպուլյացիաներ են, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածվում, թե իբր կառավարության որևէ գործողության արդյունքում գազի գինը փոխվել է, և այդ է պատճառը, որ այդ ամեն ինչը տեղի է ունեցել: Նախ, ուզում եմ արձանագրենք, որ որևէ նման գործողություն տեղի չի ունեցել, երկրորդը՝ նույնիսկ մանիպուլյատիվ տեղեկատվություն կար, թե իբր կառավարությունն այն օրենքի նախագիծը, որ ընդունել է, այդ օրենքի հետ է կապված:

 

Մեր փորձագիտական գնահատականներով՝ այդ օրենքը չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ: Հետևաբար, ես ինչքան վերլուծում եմ, այստեղ մենք կարող ենք ուրիշ խնդրի հետ գործ ունենալ, որ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, և այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ»,-ասաց Փաշինյանն ու հավելեց.

 

«Որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են: Ես էլի բոլորին ուզում եմ զգուշացնել արդեն վերջին անգամ, որ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան անձնապես, բոլորը՝ առանց բացառության: Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ ստվերի դեմ կոմպրոմիս չկա:

 

«Չլինի Հայաստանում որևէ գազալցակայան, որը ՀԴՄ չխփի, չլինի այդպիսի գազալցակայան ուղղակի: Եթե պետք է այդ ճանապարհով գնալ՝ գազալցակայանները ՀԴՄ խփեն, սնանկանան, չնայած այդպիսի բան հնարավոր չէ, ուրեմն թող սնանկանան: Ապօրինի, ժողովրդի հաշվին, պետության հաշվին հարստացող մարդիկ Հայաստանում չեն լինելու, և ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ամեն ինչը շատ հստակ արձանագրենք»:

 

Դիմելով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին Փաշինյանն ասաց.

«Մ
եր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է, և ես հույս ունեմ, որ Ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ»:


Վարչապետը Արմեն Կոտոլյանին և Դավիթ Անանյանի հանձնարարել է 1-2 օրվա ընթացքում զեկուցել կոնկրետ պատճառների և արձանագրված արդյունքների մասին:

Տես նաեւ՝ 

Խորանարդ մետրից անցում կիլոգրամին. վարորդրները տուժո՞ւմ են, թե՞ շահում